Մամուլը, գրաքննադատներն ու բլոգերները՝ «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպի մասին (տեսանյութ)
Մեր ժամանակի իտալացի ամենաառեղծվածային գրողի «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպի մասին արտահայտվել են գրեթե բոլորը։ Անգլախոս ու իտալախոս բլոգերներն ու վլոգերները ժամերով քննարկել են վեպը։ Ձեզ ենք ներկայացնում այդ արձագանքներից ամենահետաքրքիրները։
Համաշխարհային մամուլը, աշխարհահռչակ գրաքննադատներն ու մեծ ճանաչում վայելող բլոգերները հաճախ են անդրադառնում Էլենա Ֆերանտեին ու նրա «Նեապոլիտանական քառյակին»: Այս վիպաշարն ապրումների ծաղկաբույլ է, հետաքրքիր է, հուզիչ, սթափեցնող։ Որոշ հատվածներում վախից կարող ես փշաքաղվել, մյուսներում՝ զարմանքից։ Սա իրական մարդկանց ու իրական զգացմունքների պատմություն է։
Այս գիրքն անձնական է ու համամարդկային, լարված ու զգացմունքային, համարձակ ու անկեղծ։
Նկարագրություններն այնքան վառ ու իրական են, որ կարդում ես գիրքն ու պատկերացնում Ֆերանտեին՝ գրիչը ձեռքին։ Բոլոր էջերում, տողերում նկատում ես, որ հեղինակը չի տատանվում, հստակ գիտի՝ ինչ լույսի տակ ներկայացնել կերպարներին ու ինչպես հյուսել պատմությունը։ Տպավորություն է, որ կերպարների հետ մեծանում ես, դասեր քաղում, հետևություններ անում։ Գիրքն ավարտել ես, բայց կերպարները դեռ մտքումդ են։ Մտածում ես նրանց ճակատագրի, կայացրած որոշումների մասին։ Գիրքն ավարտելուց հետո, հուզմունքն անխուսափելի է:
Ըստ գրաքննադատների, «Իմ հանճարեղ ընկերուհին» կախվածության մեջ է գցում, գրված է վարպետորեն, ոչ մի տող ավելորդ չէ։ Առաջին հայացքից պարզ թվացող գրքում տասնյակ շերտեր են թաքնված՝ մեկը մյուսից տպավորիչ։ Կերպարներն անհատականություն են, բոլորն էլ տարբեր ու արտասավոր։
Կարդացեք նաև
- Էլենա Ֆերանտե. Ով է ամենաառեղծվածային կինը, գրողն ու գրական ֆենոմենը (տեսանյութ)
- Տեղի ունեցավ էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Ֆերանտեմանիան սկսված է. Newmag-ը ներկայացնում է Էլենա Ֆերանտեի էպիկական քառագրությունը (թրեյլեր)
- 10 գիրք, որ կարող եք նվիրել Ձեր սիրելիին ապրիլի 7-ին (լուսանկարներ)
Այս գիրքն անձնական է ու համամարդկային, լարված ու զգացմունքային, համարձակ ու անկեղծ։ Վեպն ընթերցելիս հստակ տեսնում ես բոլոր պատկերները՝ կարծես ֆիլմ դիտես։ Այս պատմությունը հաստատեց՝ լավ գրքի իրական բանալին անկեղծությունն է:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)