10 գիրք, որ կարող եք նվիրել Ձեր սիրելիին ապրիլի 7-ին (լուսանկարներ)

April 6, 2021

Ձեր կյանքի ընթացքում այնքան շատ գրքերի ցուցակներ կան, որոնք պարբերաբար ավելացնում եք ու այդպես էլ չեք կողմնորշվում՝ որից սկսել: Ի՞նչ կարդալ հարցը հաճախ է ընթերցասերներին մտորելու տեղիք տալիս: Գրական աշխարհում, ինչպես նորաձևությունում՝ տենդենցները շատ արագ փոխվում են: Newmag-ի գրքերը գրական տարբեր ճաշակի, ժանրի, ոճի սիրահարների համար են: Առաջարկում ենք 10 գիրք, որոնցից յուրաքանչյուրն ապրիլի 7-ին կարող է դառնալ հաճելի նվեր ձեր սիրելիի համար:

Հատուկ ու սիրով կանանց համար իր հիմնադրման առաջին իսկ տարվա ընթացքում Newmag-ը ներկայացրեց մոտիվացիոն ամենահայտնի հեղինակի գրքերը: Ամերիկյան գրող, մոտիվացնող բանախոս Ռեյչլ Հոլիսի կենսագրությունն արդեն իսկ ոգեշնչող կարող է դառնալ ընթերցողի համար: Սովորական կին, շարքային աշխատող ու հանկարծ մի օր որոշեց ու արեց: 

Եվ հենց իր «Աղջիկ ջան, ուշքի արի» ու «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքերում նրա խորհուրդները սեփական փորձից են՝ նպատակներն իրագործելու համար են:  Երազելն էլ ժամանակի վատնում է, սիրիր, ապրիր, երազիր, բայց իրագործիր երազանքներդ՝ սա է Ռեյչլի հիմնական հաղորդագրությունն իր միլիոնավոր ու օրեցօր ավելացող ընթերցողներին:

Անին ներկայացնում իր պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։


Եթե ձեր հարաբերությունները ռեսթարթի կարիք ունեն կամ ցանկանում եք բացահայտել ձեր սիրելիի սիրո լեզուն, առաջարկում ենք նրան նվիրել Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» գիրքը:  Սիրո վերաբերյալ հարցերին  Չեփմենը մոտենում է որպես դասախոս և հոգեթերապևտ: «Սիրո 5 լեզուները» ժամանակի ընթացքում դարձավ համաշխարհային բեսթսելլեր, քանի որ յուրաքանչյուր զույգ այս գրքի միջոցով բացահայտում էր սիրո իր լեզուն ու նրանց հարաբերություններն ավելի ամուր ու ներդաշնակ էին դառնում:

Մեր  հեղինակներից Անի Քոչարն իր գրքով կոչ-հորդոր է հղում բոլորին, որ հանձնվել չկա կյանքի և ոչ մի փուլում ու ոչ մի պարագայում: Անին «Հանձնվել չկա՛» գրքում ներկայացնում է իր պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Ինչո՞ւ նվիրել հենց այս գիրքը՝ մեկ հստակ պատճառով. դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն. Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգևորել և օրինակ ծառայել։ 

  

Հարաբերություններն ամուր պահելու, կրթության կարևորության, ամուսնության, երեխաների դաստիարակության, կնոջ ուժեղ ու յուրահատուկ կերպարի նկարագիրը Ձեզ համար վստահաբար կդառնա Միշել Օբաման: «Իմ պատմությունը» գրքում նա պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: 

Ցավի, կորստի, տառապանքի, բայց այդ ամենը սիրո միջոցով հաղթահարելու մասին է մեր մյուս՝ «Զուլեյխան բացում է աչքերը» գիրքը: Զուլեյխան դրվագ առ դրվագ վերընթերցելիս, հեղինակը նորից ու նորից տեղափոխվում է թաթարական ավան, որտեղ ապրել է իր տատը։ Ինչպես է Զուլեյխան բացում աչքերը, կերպարանափոխվում, առաջին կյանքից անցնում երկրորդին ու վերագտնում ինքն իրեն, ազատություն պարգևում իր համար թանկ մարդկանց։ 

«Ակոս» վեպում ֆրանսիացի գրող Վալերի Մանտոն վարպետորեն միահյուսել է որոշ ժանրեր՝ գեղարվեստական ինքնակենսագրությունը, ռեպորտաժը, քաղաքական սատիրան ու սիրավեպը։ Հեղինակը Մարսելից մեկնում է Ստամբուլ։ Նա բախվում է զղջման ալիքին ու է՛լ ավելի մեծ զայրույթի: Նրա հետաքննությունը դառնում է գրական յուրօրինակ գործ: Այս գիրքը կհետաքրքրի այն ընթերցողին, ով ցանկանում է հասկանալ՝ ինչ վերաբերմունք ունի օտարագիր գրողը հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Newmag-ի թարգամանած ու հրատարակած վերջին բեսթսելլերը դարաշրջանի ամենաառեղծվածային ժամանակակից իտալացի գրող Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» է:

Կյանքի իդիլիան, գյուղացու  առօրյան,  խնդիրները պարզ ու սահուն լեզվով ներկայացված է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակում: Գրողի ընտրած վերնագրից մինչև գրքում տեղ գտած նկարագրություններն ու պատմությունները կարող է թվալ՝  հեքիաթ ես ընթերցում, բայց իրականում  մարդկային տառապանքն է, հիասթափությունը, պայքարը: Սակայն պատմությունը Նարինե Աբգարյանն ավարտում է ինչպես հեքիաթում՝ երազանքներն իրականանում են, բնակիչները երջանիկ են, գյուղը սկսում է ապրել ու արարել: 

Newmag-ի թարգամանած ու հրատարակած վերջին բեսթսելլերը դարաշրջանի ամենաառեղծվածային ժամանակակից իտալացի գրող Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացել է «Նեապոլիտանական  քառյակի» շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը «Իմ հանճարեղ ընկերուհին» գիրքն է։ Սա կլանող պատմություն է Նեապոլի աղքատ թաղամասի երկու լուսավոր աղջիկների՝ Լիլայի և Էլենայի ոչ այնքան հարթ ընկերության մասին: Սա գիրք է իրական ընկերությունը գնահատողների համար:  Ֆերանտեն այնպիսի ագրեսիվությամբ է գրում կանանց խառը ու բարդ հարաբերությունների մասին, որ նրան կարդալիս իրական աշխարհը մոռանում ես:   

Իսկ վերջում ամենասկանդալային գործի մասին: «Նորմալ մարդիկ» 18+ վեպի հեղինակը իռլանդացի գրող Սալի Ռունին է: Արդյոք պետք է կինը լինի ուժեղ, հաջողակ, քննարկի ու հայտնվի քաղաքական թոհուբոհի մեջ՝ այս հարցերից բացի դուք կես շնչով կընթերցեք մի կյանք ձգվող հարաբերությունների մասին: Երիտասարդ գրողի գործն առանձնանում է զույգերի հարաբերությունների իրական նկարագրությունով, որտեղ պարզ երևում են մեր ժամանակի խնդիրները, մարտահրավերները: Սիրավեպի մասին այս եզակի գործը մեծ աղմուկ է բարձրացրել ամբողջ աշխարհում: Այնպես որ, սա կարող է դառնալ նաև անմոռանալի նվեր ձեր սիրելիի համար: