Ֆերանտեմանիան սկսված է. Newmag-ը ներկայացնում է Էլենա Ֆերանտեի էպիկական քառագրությունը (թրեյլեր)

April 3, 2021

Newmag-ը ներկայացնում է համաշխարհային բեսթսելլեր․ Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպը։ Իտալացի առեղծվածային այս գրողը մեկ տասնյակ գրքերի հեղինակ է։ Սա նրա «Նեապոլիտանական վեպեր» շարքի առաջին մասն է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 40 լեզվով։ 2016-ին Ֆերանտեն ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ՝ ըստ Time պարբերականի: Գործերը հայտվել են New York Time-ի լավագույն վեպերի տասնյակում:

Ֆերանտեն դարաշրջանի ամենառեղծվածային ժամանակակից իտալացի գրողն է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացել է «Նեապոլիտանական  քառյակի» շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը հենց «Իմ հանճարեղ ընկերուհին» գիրքն է, որը հրատարակել է Newmag-ը։ Սա կլանող պատմություն է Նեապոլի աղքատ թաղամասի երկու լուսավոր աղջիկների՝ Լիլայի և Էլենայի ոչ այնքան հարթ ընկերության մասին: Ֆերանտեն այնպիսի ագրեսիվությամբ է գրում կանանց խառը ու բարդ հարաբերությունների մասին, որ նրան կարդալիս իրական աշխարհը մոռանում ես:

The Economist-ի, Էլենա Ֆերանտեն ժամանակակից թերևս լավագույն արձակագիրն է, որի մասին երբեք չեք լսել: Իսկ ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի խոսքով, վեպը պարզապես հիպնոսացնում։

Նեապոլի արվարձանային աղքատ, բայց աշխույժ թաղամասում 1950-ականներին սկսված Լիլայի և Էլենայի պատմությունը շարունակվում է գրեթե 60 տարի: Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը: Ֆերանտեն քաղաքաբնակ երկու աղքատ աղջիկների սերը, բաժանումը և վերամիավորումը վերածում է նրանց հայրենի քաղաքի ողբերգության: Ըստ The Economist-ի, Էլենա Ֆերանտեն ժամանակակից թերևս լավագույն արձակագիրն է, որի մասին երբեք չեք լսել: Իսկ ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի խոսքով, վեպը պարզապես հիպնոսացնում։ Կտրվել գրքից պարզապես հնարավոր չէ։

Առաջին վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպը ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները:

«Իմ հանճարեղ ընկերուհին» նաև ընտանեկան արժեքների պատում է, այստեղ արծարծվում են հավատարմության, սիրո և փոփոխվող Եվրոպայի խնդիրները:

Այս վեպը հիշեցնում է կանանց ներաշխարհը բացահայտող բալզակյան գիրը։ Նրբերանգներով հարուստ նեապոլիտանական այս վեպերի հիմքում կանանց բարեկամությունն է, որը լի է վեճերով ու հակասություններով: Այս կանանց մեջ մեզ ենք տեսնում: Ֆերանտեն իր հույզերն ու ապրումները հիանալիորեն հակակշռում է կտրուկ փոփոխությունների եզրին հայտնված հասարակության ընկալումներին:

«Իմ հանճարեղ ընկերուհին» նաև ընտանեկան արժեքների պատում է, այստեղ արծարծվում են հավատարմության, սիրո և փոփոխվող Եվրոպայի խնդիրները: Ֆերանտեն ընթերցողին գերում է իր փոքրիկ, բայց բարդ ու խճճված աշխարհով։