BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Էլենա Ֆերանտե. Ով է ամենաառեղծվածային կինը, գրողն

Էլենա Ֆերանտե. Ով է ամենաառեղծվածային կինը, գրողն ու գրական ֆենոմենը (տեսանյութ)

newmag-y-n

Էլենա Ֆերանտե՝ այս անուն-ազգանունի ներքո հանդես է գալիս վերջին տասնամյակի ամենաառեղծվածային գրողը: Առասպելական, հանելուկային կերպարի շուրջ քննարկումները չեն դադարում, հատկապես որ գործերից յուրաքանչյուրը դառնում է բեսթելլեր: 2016-ին նա ընդգրկվել է աշխարհ

Թե ով է նա՝ կա մի քանի վարկած: Ամենատարածված տարբերակներից մեկն այն է, որ Ֆերանտեն ծնվել է 1943 թվականին, Իտալիայի Նեապոլ քաղաքում, ստացել է  բարձրագույն բանասիրական կրթություն: Նրա սիրելի գրողն է Էլզա Մորանտեն: Քանի որ գրողը հանրության առջև չի հայտնվում նույնիսկ գրքերի շնորհանդեսի ժամանակ, ենթադրվում է, որ Էլենա Ֆերանտեն ստեղծագործական կեղծանուն է, որն էլ հեղինակը չի հերքել կամ հաստատել ։

Ոմանք ենթադրում են, որ Սանդրո Ֆեռի և Սանդրա Օցոլա ամուսիններն են, որոնք ղեկավարում են Edizioni  իտալական հրատարակչությունը, որտեղ տպագրվել են Ֆերանտեի բոլոր գրքերը։

Էլենա Ֆերանտեի աշխատանքները հրատարակվել են 40 երկրներում: Ֆերանտե ազգանունով ստորագրված, հրատարակված գրքերի շարքում ամենատարածվածը «Նեապոլիտանական վեպեր» կոչվող շարքը կազմող գործերն են:

Ըստ իտալացի թղթակից Կլաուդիո Գատիի, նա հայտնի գրող և սցենարիստ է: Կլաուդիոն անշարժ գույքի գործարքների և ռոյալթիների վճարումների վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա եզրակացրել է, որ Ֆերանտե կեղծանունով ներկայանում է թարգմանիչ Անիտա Ռաջան: Սակայն, ո՛չ հեղինակը, ո՛չ հրատարակչությունը չեն պատասխանել այդ հոդվածներին:

Էլենա Ֆերանտեի աշխատանքները հրատարակվել են 40 երկրներում: Ֆերանտե ազգանունով ստորագրված, հրատարակված գրքերի շարքում ամենատարածվածը «Նեապոլիտանական վեպեր» կոչվող շարքը կազմող գործերն են: Ըստ ժանրի, հեղինակի ստեղծագործությունները հիշեցնում են կանանց վեպեր, փիլիսոփայական արձակ, ճանապարհորդական ակնարկներ:

Հմայիչ պատմություն, գեղեցիկ սյուժե, ընտրված բառեր ու յուրահատուկ հերոսներ, որոնց միջոցով  գործն ընթերցելն իսկապես  հաճույք է:

Այս ժանրային խառնուրդը ընթերցողների սրտով էր ոչ միայն Իտալիայում, այլև երկրի սահմաններից դուրս: Գրքերում նա նկարագրում է իր անձնական կյանքի մանրամասները: Պահելով իր անհատականության գաղտնիքները՝  Էլենան ավելի շատ ուշադրություն է դարձնում ստեղծագործական գործունեությանը:

Վեպերի շարքի ֆենոմենալ հաջողությունից հետո գրողի անհատականության նկատմամբ հետաքրքրությունն աճեց: Ընթերցողներին չհիասթափեցնելու համար Ֆերանտեի հետ գործակցող հրատարակչությունը լույս է ընծայել «Բեկորներ» անունով գիրք, որը պարունակում է  հեղինակի նամակները հրատարակչությանը՝ Էլենայի հարցազրույցները: Այստեղ պատասխաններ են տրվում այն ​​հարցերին, թե ինչու է գրողը ցանկանում մնալ ստվերում, չի հայտնվում հասարակության մեջ:

Կարդացեք նաև

Էլենա Ֆերանտեի «Նեապոլիտանական ցիկլի» չորս վեպերից առաջինը՝ «Իմ հանճարեղ ընկերուհին», բեսթսելլեր է ամբողջ աշխարհում, երկու ընկերների ՝ Լենայի և Լիլայի պատմությունն է, ովքեր ապրել են 1950-ականներին Նեապոլի ամենաաղքատ թաղամասերից մեկում:  Մեկի կյանքն արտացոլվում և բեկվում է մյուսի ճակատագրում: Հմայիչ պատմություն, գեղեցիկ սյուժե, ընտրված բառեր ու յուրահատուկ հերոսներ, որոնց միջոցով  գործն ընթերցելն իսկապես  հաճույք է:

Տարածել