Տեղի ունեցավ էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

April 5, 2021

Newmag-ը ներկայացնում է իտալացի ամենահայտնի գրողի՝ Էլենա Ֆերանտեի քառահատորը: 1950-ականների Նեապոլի աղքատ թաղամասում ծնված երկու ընկերուհիների՝ տաքարյուն Լիլայի ու հավասարակշռված Էլենայի պատմությունը շարունակվում է գրեթե 60 տարի: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպի հեռուստաշնորհանդեսը տեղի ունեցավ այսօր, Արմենա հեռուստաընկերության «Բարի լույս» հեռուստածրագրի շրջանակներում: Տաղավարում գրքի բացառիկության, թարգմանական աշխատանքի վերաբերյալ պատմել է ստեղծագործական խումբը:

Կուլտային վեպ, որ կարդում է ամբողջ աշխարհը: ֆերանտեի քառահատորյակը թարգմանվել է չորս տասնյակ լեզուներով, վաճառվել՝ տասը միլիոն օրինակով: «Իմ հանճարեղ ընկերուհին» գրքի հայերեն թարգմանության խմբագիրը Տաթևիկ Նալբանդյան է. «Գործողությունները ծավալվում են Նեապոլում, սոսկալի, ծայրահեղ աղքատություն, կանայք իրար մազ են պոկում, տղամարդիկ ծեծում են»:

Newmag հրատարակչությունը ներկայացնում է առաջին գիրքը՝ աղջիկների ընկերությունը, մինչև պատանեկություն: Գրքի խմբագիրը նկատում է ՝ Իտալական կինոյի նեոռեալիզմը Ֆերանտեի գրքում վերածվել է գրական նեոռեալիզմի. «Հորձանուտի մեջ է քաշում, մոգական ազդեցություն ունի գիրքը: Իսկապես որ սա Ֆերանտեմանիա է»:

 

Իտալացի գրողն այս վեպից հետո հայտնվեց Թայմսի՝ 100 ամենազդեցիկ մարդկանց ցանկում: գիրքը՝ լավագաւոյն վեպերի տասնյակում: Ֆերանտեն շարունակում է մնալ առեղծվածային հեղինակ: Նրան կարդում են բոլորը, բայց չի տեսել ոչ ոք: Մի քանի վարկած կա, թե ով է ֆերանտեն: Ենթադրվում է, որ նա 40-նն անց կին է: Վարկածներից մեկով՝ Ֆերանտե կեղծանվան տակ թաքնված են երկու հրատարակիչ ամուսիններ՝ նկատում է վեպի վերստուգող խմբագիր Արթույր Անդրանիկյանը. «Կենցաղի գեղարվեստականացում եմ տեսնում: Գավառական մի քաղաք, որտեղ ըկերուհիների, կենցաղի միջոցով բացահայտվում է մի ամբողջ իրականություն»:

Ֆերանտեն ասել է՝ այն պահից, երբ գիրքը գրվում է, հեղինակն այլևս կարևոր չէ։ Իրականում նա համաշխարհային ֆենոմեն է։ Ու հենց առաջին էջը բացում ես, ու տեսնում ես հերոսների ցանկը, տպավորություն է, որ ձեռքդ է հայտնվել 19-րդ դարի նովել: Ընտանեկան բռնությունն ու աղքատությունն այս վեպի երկու սյուներն են, երկրի քաղաքական անցուդարձը վեպում ներկայացվում է հերոսների պատմության միջոցով՝ ասում է գրքի վերիֆիկանտ, առաջին ընթերցողներից  Տաթև Բաղդասարյանը. «40 հերոս, ոչ միայն մեկ ընտանիք է, այլ տարբեր, իրար հետ ապրող, միահյուսված ճակատագրերով: Իտալական ֆիլմ: Նույնիսկ լվացքն ես պատկերացնում, որը կախված է պարանից: Սա պատմություն է ոչ թե ու ոչ միայն հետպատերազմական Նեապոլում ապրող մարդկանց, այլ բոլորի մասին»:

   

Իտալական գրականությունը երկու անգամ է ունեցել նման հաջողություն: 1970-ականներին՝ Իտալո Կալվինոն էր, 1980-ականներին՝ Ումբերտո էկոն։ Գրեթե 30 տարի անց իտալական գրական նոր հրաշքը կին է: Ըստ խմբագիր Գնել Նալբանդյանի, սա միայն Իտալիայի, Նեապոլի ու այդ թաղաասի պատմությունը ու կյանքը չէ. «Սա միայն Նեապոլի մասին չէ, Երևանի մասին է: Եթե մեկը լիներ Գյումրիից, կասեր Գյումրիից են: Հետպատերազմական: 60 տարին և անձնական կյանք է և երկրի պատմությունը: Մի մարդու կյանքը ներկայացնում է մի երկրի կյանքը»:

Կարդացեք նաև

Newmag-ը ներկայացնում է Էլենա Ֆերանտեի նեապոլիտանյան քառահատորյակի առաջին վեպը: Վեպ, որն այս պահին կարդում է ամբողջ աշխարհը: Արդեն նաև Հայաստանում, այնպես որ, բարի գալուստ Ֆերանտեմանիա: