Ինչու այցելել գրադարան և ոչ ինտերնետ. 7 խորհուրդ Newmag-ից

March 10, 2023

«Գրադարան» բառը լատիներեն նշանակում է «գրապահոց», մյուս համարժեք տարբերակը՝ գիտելիքի շտեմարան: Համակարգչի և ինտերնետի գյուտից հետո, շատերը համոզված էին, որ անիմաստ է գումար վճարել գրքի համար, եթե ինտերնետում այն հասանելի է ու անվճար: Մինչդեռ կրթության փորձագետներն ու հոգեբանները կարճ ժամանակ անց արձանագրեցին՝ միայն թղթե գիրքն ընթերցելուց է կարդալու տեխնիկան շատ արագ զարգանում, հիշողությունը՝ բարելավվում: Ավելին՝ համացանցում գիտական ու արժեքավոր գրականությունը հայտվում է ավելի ուշ կամ էլ ու հիմնականում՝ վճարովի:

Թեզ կամ կուրսային աշխատանք գրելիս՝ ուսանողների համար ավելի հեշտ և հարմար է գնալ գրադարան: Ինտերնետում միշտ չէ, որ հնարավոր է գտնել ճշգրիտ տեղեկատվություն:

Գրադարանը կարող է տրամադրել ցանկացած տեղեկատվություն, այդ թվում՝ նյութեր թարմ, վերջերս հրապարակված աղբյուրներից, որոնք դեռ չեն հայտնվել համացանցում:

Բացի այդ, թեզ գրելիս անհերքելի է կենդանի շփման արժեքը գրադարանի աշխատողների հետ, ովքեր կարող են ձեզ տրամադրել այլ աղբյուրներ ևս:

Երեխաներին ևս պետք է փոքրուց սովորեցնել այցելել գրադարան: Հաստատության պատերի ներսում երեխան պաշտպանված է վնասակար էլեկտրամագնիսական ճառագայթներից։

Դու ստանում ես այնտեղ ազատ մուտք դեպի արխիվային փաստաթղթեր: Գրադարանային ֆոնդն ունի գրականության հարուստ ընտրանի, ինչպես նաև արխիվային փաստաթղթեր: Գեղարվեստական ​​գրականության անգին նմուշները, ինչպես նաև գրքերի հազվագյուտ օրինակները ևս կարող եք գտնել միայն գրադարանի պատերից ներս։

Երեխաներին ևս պետք է փոքրուց սովորեցնել այցելել գրադարան: Հաստատության պատերի ներսում երեխան պաշտպանված է վնասակար էլեկտրամագնիսական ճառագայթներից։ Այսօր երեխաները գունատ տեսք ունեն, անտարբեր ենիրենց շրջապատող աշխարհի ու մարդկանց նկատմամբ:

Գրադարանը օգնում է մարդուն գիտակցել իր հոգևոր էությունը։

Գրադարանը զարգացնում է հաղորդակցման հմտությունները, որոնք լավ զարգացած չեն ժամանակակից սերնդի մոտ, քանի որ չափից շատ են օգտվում բջջային հեռախոսներից:

Գրադարանը օգնում է մարդուն գիտակցել իր հոգևոր էությունը։ Ուսումնասիրելով նյութը՝ այցելուն կարծիքներ է փոխանակում այլ ընթերցողների հետ: Հոգեպես հարստանում է,  կատարելագործվում: