Բանաձև Մեդիա ՀԿ-ն վերագործարկում է interpress.am կայքն ու անգլալեզու մամուլի թարգմանությունը

October 5, 2018

«Բանաձև Մեդիա» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը դեռևս 2014 թվականին գործարկեց interpress.am-ը կայքը, որի նպատակն էր հայալեզու լսարանին ներկայացնել Արևմտյան մամուլի ամենահետաքրքիր հրապարակումները, որոնք վերաբերում են Հայաստանին և մեր տարածաշրջանին։
Կայքը շատ արագ դարձավ փորձագիտական հանրության համար ամենահարմարավետ հարթակներից մեկը, որտեղ հայերենով թարգմանաբար ներկայացված էին անգլալեզու համաշխարհային մամուլի լավագույն հրապարակումները։
Շնորհիվ ԱՄՆ դեսպատանատան դրամաշնորհի, 2018 թ. հոկտեմբեր 1-ից ծրագիրը նորից վերսկսվել է։ Այսուհետև ամեն աշխատանքային օր՝ երկուշաբթիից ուրբաթ, InterPress-ը կներկայացնի համաշխարհային լավագույն պարբերականների հատընտիրը՝ թարգմանված հայերեն։
Կայքը բաց է բոլոր ընթերցողների համար։ Մեր գործընկերները ազատ են հոդվածները վերաթողարկել իրենց մոտ՝ համապատասխան հղումով։



Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում