5 միջոց զուգընկերոջ հետ մտերմանալու համար (առանց սեքսի)

April 5, 2018



  1. Շփում




Գիտնականները, որոնք ուսումնասիրել են երկարատև հարաբերությունների մեջ գտնվող զուգընկերների մտերմության աստիճանը, բացահայտել են, որ միմյանց հանդեպ պարզ և հստակ լինելն օգնում է ամրացնել սեքսուալ կապը: Նույնիսկ պարզ խոսակցությունները այն մասին, որ ձեզ դուր է գալիս, օգնում են ստեղծել խորը կապ զուգընկերների միջև և պահպանել ձեր հարաբերություններում:
Բաց հարցեր տվեք ձեր զուգընկերոջը: Չէի՞ք ցանկանա, որպեսզի մի քանի տարի տևած հարաբերություններից հետո ձեր զուգընկերը հեռանա ձեզանից միայն նրա համար, որ չեք կարողացել նրան տալ այն, ինչի կարիքն ուներ, բայց նա դրա մասին այդպես էլ չասաց:


  1. Սովորեք ճանաչել ձեր զուգընկերոջ զգացմունքները




Իսկ դուք գիտեք, թե ինչ է այս պահին զգում ձեր զուգընկերը: Պարզապես նայելով նրա ժեստերին, դեմքին և լսելով նրա ձայնը, պետք է հասկանաք: Եթե ձեր զուգընկերը տխուր է, պետք է փորձեք բարձրացնել նրա տրամադրությունը: Թույլ տվեք ձեր զուգընկերոջ արտահայտել իր զգացմունքները, ինչպիսին էլ դրանք լինեն:


  1. Կենտրոնացեք ձեր ապագայի վրա




Լուրջ հարաբերությունները նշանակում են, որ դուք և ձեր զուգընկերը ունեք մեկ ընդհանուր նպատակ՝ միասին ապրել երկար և երջանիկ: Կայունությունը և վստահությունը մոտիվացնում են, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեք ձեր հարաբերությունների զարգացմանը:


  1. Պատմեք ձեր մանկական հիշողությունների մասին




Կարող եք կարծեք, որ ձեր զուգընկերոջը շատ լավ գիտեք, բայց կլինեն պահեր, որոնց մասին նա չի պատմել: Մեր՝ ընտանիքի մասին ամենառաջին հիշողությունները դառնում են այն բանի հիմքը, թե ինչպես ենք տեսնում և ընկալում հարաբերությունները:
Մտերմության, սիրո, վստահության մասին մեր պատկերացումները ձևավորվում են վաղ տարիքից և դրանց մասին զուգընկերոջը պատմելով ՝ ավելի եք մտերմանում:
Քանի՞ տարեկան էիք, երբ առաջին անգամ իմացաք սեքսի մասին: Ի՞նչ կցանկանայիք փոխել ձեր ծնողների հարաբերությունների մեջ: Շնորհակալություն հայտնեք ձեր բոլոր նախկին զուգընկերներին նրա համար, որ ձեզ այդպիսի փորձ են տվել և դարձրել են այնպիսին, ինչպիսին հիմա եք:
 


Կարդացեք նաև.





  1. Ստեղծեք նոր հիշողություններ




Միասին զվարճացեք. դա մտերմանալու լավագույն միջոցներից է: Մտածեք այն մասին, թե ինչն է ձեզ ուրախացնում և զբաղվեք դրանով: Հետազոտողներն ուսումնասիրել են բնավորության գծերը, որոնք գրավել են և տղամարդկանց, և կանանց: Առաջին տեղում «խարիզման» է: Հարցման մասնակիցները նկարագրել են խարիզմատիկ մարդկանց որպես ուրախ, պատասխանատու, վստահություն արտահայտող:
Իսկ հիմա հիշեք, երբ եք վերջին անգամ միասին իսկապես ուրախացել: Պոզիտիվ մարդիկ գիտեն, որ ծիծաղը վարակիչ է և զուգընկերները պետք է հաճախ ծիծաղեն: Բացի այդ, ծիծաղը սիրո արտահայտման ձև է:

ԱՂԲՅՈՒՐ:






Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։