Ջորջ Սորոս. Թրամփը խաբեբա է, որ կսկսի նոր համաշխարհային պատերազմ

January 25, 2017

Ջորջ Սորոսը շատ փող է կորցրել, նույնիսկ իր համար շատ: Դոնալդ Թրամփի հաղթանակի արդյունքում նա կորցրեց մոտ մեկ միլիարդ դոլար: Նախընտրական օրերին բորսայի խաղացողները ոգևորված և անհագ գնում էին բաժնետոմսեր` հույս ունենալով, որ Թրամփի հաղթանակով ԱՄՆ-ում հարկերը կնվազեն, տնտեսական քաղաքականությունն էլ նոր, ուժեղ ուրվագիծ կստանա: Միայն Dow Jones-ի բաժնետոմսերը թանկացան մոտ 10%:
Չնայած միլիարդավոր կորուստներին` Սորոսը շարունակում է մնալ հոռետես: Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի  ժամանակ նա հայտարարեց, թե Թրամփը խաբեբա է, ով ցանկանում է դառնալ բռնապետ:
Նրա համոզմամբ` ուշ թե շուտ բորսայի խաղացողները կստափվեն և շուկան դարձյալ կփլուզվի:  «Անորոշությունն այս պահին հասել է գագաթնակետի, և հենց անորոշությունն է ներդրումների համար մեկ թշնամին»,- հայտարարել է Սորոսը:

Աշխարհը ռիսկերի է ենթարկվում


Չնայած իր վերջին կորուստներին` 86-ամյա ֆինանսիստը համարվում է աշխարհի ամենահաջող ներդրողը: Դեռ մանկուց ծագումով հունգարացի Սորոսը ստիպված փախել էր նացիստներից և գրեթե զրոյից կարողացել ստեղծել 25 մլրդ դոլարի ունեցվածք: Այսօր Ջորջ Սորոսը համարվում է աշխարհի 30 ամենահարուստ մարդկանցից մեկը:
Նրա համոզմամբ, այժմ աշխարհը կանգնած է բազում ռիսկերի առջև: Սորոսը չի բացառում, որ Դոնալդ Թրամփը կսկի առևտրային պատերազմ Չինաստանի հետ, որի արդյունքում հնարավոր է նաև համաշխարհային պատերազմ:
Սորոսը հոռետես է նաև Եվրոպայի հարցում: Նա կարծում է, որ «Բրեքզիթի» արդյունքում Եվրոպան ավելի է թուլացել: «Եթե Եվրոպան փլուզի, հետևանքները  ողբերգական կլինեն: Հին աշխարհը սխալ ուղղությամբ է շարժվում», - նշել է նա: Սորոսի պնդմամբ` Եվրամիությունը դարձել է անկանխատեսելի, հակաեվրոպական կուսակցությունների տրամադրություններն էլ ավելանում են:

Սորոսի ոչ առաջին մռայլ կանխատեսումն է


Դավոսի ֆորումին Սորոսը առաջին անգամ չէ, որ ներկայացնում է այսպիսի մռայլ և հոռետեսական կանխատեսմամբ: Անցած տարի նա ակնարկում էր Չինաստանի հնարավոր փլուզման մասին: Այնտեղ իրոք առաջացան խնդիրներ, սակայնՊեկինի կառավարությունը ձեռնարկեց բոլոր քայլերը և երկիրը դուրս եկավ ծանր վիճակից: Այժմ արդեն Սորոսի Չինաստանը դիտարկում է որպես ավելի ուժեղ երկիր, հատկապես Թրամփի ընտրվելուց հետո: