ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է Յուվալ Նոյ Հարարիի «XXI դա

Newmag-ը ներկայացնում է Յուվալ Նոյ Հարարիի «XXI դարի 21 դասերը» բեսթսելլերը (տեսանյութ)

newmag-y-n

2020 թվականին Newmag հրատարակչությունը լույս ընծայեց վերջին տարիներին համաշխարհային բեսթսելլեր համարվող Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն » գիրքը: Այս աշխատությունը մեծ արձագանք ստացավ հայ ընթերցողների շրջանում՝ գրախանութներում կարճ ժամանակ անց  առաջին տպաքանակը սպառվեց: Այսօր արդեն ներկայացնում ենք Հարարիի 2-րդ գիրքը, որը նաև կարելի է համարել Սապիենսի  շարունակություն: «XXI դարի 21 դասերը» գրքով Հարարին առաջ է քաշում բազմաթիվ կարևոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատևմանը, մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին:

Գիրքը սկսվում է քաղաքական ու տեխնոլոգիական ժամանակակից խնդիրների ուսումնասիրությամբ։ 20-րդ դարի վերջում թվում էր, թե ֆաշիզմի, կոմունիզմի ու լիբերալիզմի միջև գաղափարական հզոր պայքարն ավարտվել է լիբերալիզմի անվերապահ հաղթանակով։ Սակայն, ինչպես սովորաբար պատահում է, պատմությունն անսպասելիորեն փոխեց ընթացքը և ֆաշիզմի ու կոմունիզմի վախճանից հետո լիբերալիզմը հայտնվեց փակուղում։ Ուրեմն դեպի ո՞ւր ենք շարժվում, ի՞նչ է իրականում կատարվում այս պահին, որո՞նք են այսօրվա մարտահրավերներն ու այլընտրանքները,  ինչպե՞ս են համակարգիչները և ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը՝ հարցեր, որոնք Յուվալ Նոյ Հարարին առաջ է քաշում իր նոր գրքում:

«XXI դարի 21 դասերը» աշխատության միջոցով պատմաբանը ստիպում է մտածել արժեքների և իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով և անորոշությամբ լի այս աշխարհում  ո՛րն է մեր առաքելությունը:

Գրքի խմբագիր Տաթևիկ Նալբանդյանը նկատում է. ««XXI դարի 21 դասերը» աշխատության միջոցով պատմաբանը ստիպում է մտածել արժեքների և իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով և անորոշությամբ լի այս աշխարհում  ո՛րն է մեր առաքելությունը»:

21 գլուխներում, որոնք և՛ դրդում են ընդվզել, և՛ մտածելու տեղիք են տալիս, գիտնականը շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Այս գրքում Հարարին կենտրոնացել է  ներկայի վրա՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում այստեղ և հիմա, սակայն առանց ապագան աչքաթող անելու։ Ի՞նչ է տեղի ունենում հիմա։ Որո՞նք են այսօրվա մեծագույն մարտահրավերներն ու հնարավորությունները։ Ինչի՞ն ուշադրություն դարձնենք։ Ի՞նչ սովորեցնենք մեր երեխաներին։

Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը» գրքի վերաբերյալ կարդացեք

Գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանը նկատում է՝ գերակա հարցերը մնում են նույնը. ի՞նչ է այսօր կատարվում աշխարհում և ո՞րն է այս իրադարձությունների խորքային իմաստը. «Գիրքը փորձում է համաշխարհային կարևորության խնդիրները, որոնք  ազդեցություն են ունենալու մեր մոլորակի ապագայի վրա, լուսաբանել տարբեր կողմերից՝ սակայն առանց իրականության սպառիչ պատկեր ներկայացնելու հավակնության։  Ինչու՞ է լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ ապրում։ Վերադառնու՞մ է արդյոք կրոնական գիտակցությանը։ Նոր համաշխարհային պատերա՞զմ է սպասվում։  Ո՞ր քաղաքակրթությունն է իշխում աշխարհը՝ արևմտյա՞ն, չինակա՞ն, թե՞ իսլամական։ Սրանք մի քանիսն են այն 21 կարևոր հարցերից, որոնց շուրջ խորհում է հեղինակը՝  կոչ անելով ընթերցողին անտարբեր չմնալ մարդկության ապագայի մասին բանավեճի հանդեպ»:

Կարծիքներ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը» գրքի մասին

Գիրքը երկխոսություն է հանրության հետ, և շատ գլուխներ գրվել են ի պատասխան ընթերցողների, լրագրողների ու գործընկերների: Newmag-ը հայերեն թարգմանությունն իրականացրել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ: Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը:  Ըստ նրա, այս գիրքն անդրադառնում է մարդկության ձեռքբերումներին ու ձախողումներին՝ ընդունված ճշմարտություններին մոտենալով հակառակ, հաճախ անսպասելի և սթափեցնող տեսանկյունից. «Newmag-ի հետ գործընկերությամբ ներկայացնում ենք Յուվալ Նոյ Հարարիի եռագրության հաջորդ հատորը։ 21 խորաթափանց էսսեների միջոցով Հարարին ներկայացնում է «հետճշմարտության» աշխարհը, և մեր թիմի համար մեծապես կարևոր է, որ հայ ընթերցողը մասնակիցը լինի ապագայի քննարկումների գլոբալ դիսկուրսին։ Արդյոք մենք յուրացրե՞լ ենք 21-րդ դարի դասերը կամ առհասարակ քաջություն ունեցե՞լ ենք առերեսվելու դրանց հետ»։

Յուվալ Նոյ Հարարիի հոդվածները

 

Հարարին, որը 21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից է, համոզված է՝ գլոբալացումն աներևակայելի ճնշում է գործադրում մեր անձնական վարքի ու բարոյական սկզբունքների վրա։ Մենք բոլորս խճճվել ենք ամենահաս սարդոստայնի մեջ, որը մի կողմից սահմանափակում է մեր շարժումները, իսկ մյուս կողմից մեր նույնիսկ ամենաչնչին տատանումներն է փոխանցում հեռու-հեռուներ։ Մեր ներկայի կարևորագույն 21 հարցերն ու դրանց վերաբերյալ ծանրակշիռ պատասխաններն ընթերցեք «XXI դարի 21 դասերը» գրքում:

 

Տարածել

XXI դարի 21 դասերը
XXI դարի 21 դասերը

Յուվալ Նոյ Հարարի

7800 ֏

Նկարագրություն

Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը:

  1. - Ի՞նչ է իրականում կատարվում այս պահին:
  2. - Որո՞նք են այսօրվա մարտահրավերներն ու այլընտրանքները:
  3. - Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք:
  4. - Ինչպե՞ս են համակարգիչները եւ ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը: 
  5. - Ինչպե՞ս ենք դիմակայում կեղծ լուրերի համաճարակին:
  6. - Ազգերն ու կրոնները դեռ կարեւո՞ր են:
  7. - Ի՞նչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին:

21 գլուխներում, որոնք եւ՛ դրդում են ընդվզել, եւ՛ մտածելու տեղիք են տալիս, Հարարին, շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել ընտրության ազատությունը, երբ Մեծ տվյալները հետապնդում են մեզ: Ինչպիսի՞ն է լինելու աշխատանքային շուկան ապագայում, եւ ի՞նչ հմտություններ են պետք դրանից չարտամղվելու համար: Ինչպե՞ս պետք է պայքարենք ահաբեկչության սպառնալիքի դեմ: Ինչո՞ւ է լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ ապրում:

Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի»ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը: