BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Իրական դասական»-ն ու Սաթի Սպիվակովան՝ Ժամանակակից

«Իրական դասական»-ն ու Սաթի Սպիվակովան՝ Ժամանակակից արվեստների թանգարանում (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Ոչ ձանձրալի դասականի մասին զրույցը ձանձրալի լինելու ոչ մի շանս չուներ: Սաթի Սպիվակովայի հետ հայտնի ռուս լրագրող Ալեքսանդրա Լիվերգանտն էր գիրքը թերթում՝ հաջողացնելով հեղինակից պոկել դրա հետ կապված անհայտ դրվագներ.

«Պատկերացնո՞ւմ եք, ես դեմ առ դեմ հանդիպել եմ Գոնչարովսկուն: Նա գրում էր փետուրով, ու, տեսնելով իմ ձեռագիրն, ասաց՝ ինչ սիրուն ձեռագիր ունես: Հիմա մարդիկ կորցրել են ձեռագիրը: Ու ես այդպես էլ վերնագրեցի նրա հետ զրույցս՝ Գոնչարովսկու ձեռագիրը: Մայա Պլիսեցկայայինն էլ՝ Իմ Մայան, որովհետև Մայան իմ թալիսմանն էր, իմ հաղորդման առաջին հյուրը»:

 

Սաթի Սպիվակովան բացահայտեց հյուրին անկեղծացնելու, մինչև վերջ բացելու մարտավարությունը. զրուցակցին վստահություն է ներշնչում, որ երկրագունդը նրա շուրջն է պտտվում. «Ամերիկուհի լրագրողն ինձ մտերմաբար մի խորհուրդ տվեց, ասաց՝ թե պետք է՝ կոկետություն արա, հիպնոսացրու, ամեն գնով զգացնել տուր, որ զրուցակիցդ ամենակարևոր մարդն է: Ես չեմ կարողանում սադրել. չեմ կարողանում և վերջ: Եթե նույնիսկ տեսնեմ, որ ինձ խաբում են, կշրջվեմ ու լուռ կգնամ: Ոչ թե ամուսնունս պես. մի երկու ժամ անցնում է, նոր է գլխի ընկնում, որ իրեն սադրել են»:

 

Պատմական որ դեմքերի հետ հարցազրույց կաներ Սաթի Սպիվակովան՝ Ալեքսանդրա Լիվերգանտի հարցից Սպիվակովայի շունչը կտրվեց. «Վաու, ինչ լավ հարց է, ի՝՝՝նչ հարց է: Բայց ընդամենը երեք պերսոնա՞ժ: Գոնե 10 լիներ: Շատ կուզեի Իդա Ռուբինշտեյնիից հարցազրույց վերցնել, Դյագիլևից, շատ կուզեի զրուցել Իոսիֆ Բրոդսկու հետ: Եթե ևս մեկ հնարավորություն տայիք, կասեի՝ մարկիզ Լուիզա Կազատի. շատ խորհրդավոր կերպար էր»:

Հանդիպման եկած դասախոսը չի համբերում, երբ Newmag-ի թարգմանած «Իրական դասական»-ը հայերեն կկարդան ուսանողները: Սաթի Սպիվակովան միանգամից արձագանքեց. «Դուք նրանց կստիպե՛ք: Կպարտավորեցնե՛ք: Կարող եք նաև կաշառել: Ոչ թե իմ մասին իմանան, այլ իմ հերոսների՝ հայտնի մարդկանց»:

 

Երկրպագուները հուզված հիշեցին մաեստրո Սպիվակովի համերգը 88-ին, Գյումրիում: Այդ օրն էր, որ Վլադիմիր Սպիվակովին նվիրեցին գորգ, որը երկրաշարժից մահացած աղջիկ էր գործել: Սաթի Սպիվակովան ընդգծեց. այդ օրն ինքն էլ էր ամուսնու հետ Գյումրիում: Ըստ երկրպագուի, Սպիվակով ազգանունը հայերի համար վերածննդի խորհրդանիշ է. «Գյումրեցու համար այդ համերգը հենման կետ էր: Շնորհակալ ենք Ձեզ՝ գրքի հայերեն տարբերակի համար: Կուզեինք, որ մի օր էլ հայ մշակույթի գործիչների հետ հարցազրույցների շարք անեք»:

Սաթի Սպիվակովան ժպիտը դեմքին ավելացնում է. «Վաղ թե ուշ՝ կլինի, բայց այլ ձևաչափով, այլ ժանրով, գուցե դա լինի վավերագրական ցիկլ: Իսկ մինչև այդ ուզում եմ երախտագիտությունս հայտնել հայ-ռուսական Օրակուլ մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանին, Newmag հրատարակյչության ղեկավար Արտակ Ալեքսանյանին: Դուք կարողացաք գիրքը գնահատել ըստ արժանվույն»:

 

Հանդիպմանը լսվեց ևս մեկ ՎԱՈՒ. ուսանող Հայկ Մարտիրոսյանը երեք րոպե խնդրեց ու Սպիվայովային մոտեցավ ջութակով: Սաթի Սպիվակովային է նվիրում Կոմիտասի «Ծիրանի ծառն»՝ իր կատարմամբ: Անվանի ջութայկահար Զարեհ Սահակյանցի դուստր Սաթի Սպիվակովայի ռեակցիան խոսքերը չեն. հիացական պաչիկն էր:

 

Կարդացեք նաև

 

Տարածել