Նոր մոդելային բանակ. Իրանի նորաձևության հեղափոխությունը շարունակում է հաղթարշավը

March 29, 2017

Թեհրանի հարավում գտնվող Oxygen Royal  ֆիտնես կենտրոնում են հավաքվել 20 երիտասարդներ, բոլորը միանման սև T- shirt-ներով` DFW մակագրությամբ: Դարաբ Ֆեշն շաբաթ-ի հապավումն է:
Կենտրոնը տեղակայված է Էլբրուսի ստորոտում պատմական Ղեյթարիե թաղամասում` մայրաքաղաք Թեհրանից ոչ հեռու: VIP անդամներն ու նորագույն սարքավորումները տպավորություն են ստեղծում կարծես Բեւերլի Հիլզում լինես, բայց այս ամենն Իրանում է, արական սեռի մոդելների պատրաստման կենտրոն, որտեղ մոդելները կարող են պարապել կատվի պրոֆեսիոնալ քայլքը վերապատրաստված մարզիչների հսկողության ներքո, հենց նրանք են երիտասարդներին պատրաստում հետագա քասթինգներին:
Մի ամբողջ օր տևած ծանր վարժանքներից հետո արդյունքները խոստումնալից են: Բոլոր երիտասարդներն աշխատանքային պայմանագիր ստորագրեցին Սեպտեմբերին կայանալիք Դարաբի նորաձևության շաբաթի համար: ԱՅն կկայանա Esteghlal հյուրանոցում:
«Մինչև այս, երբ ես պաշտոնյաներին ասում էի մոդելային գործակալություն ստեղծելու իմ մտադրության մասին, ինձ որևէ մեկը չէր լսում»- ասում է մոդելային գործակալ Շարիֆ Ռազավին: Ավելի քան 3 տասնամյակ տևած ստվերային ընդհատակյա դիմադրության ու պայքարից հետո, նորաձևությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջապես աջակցություն է ստանում:
Oxygen Royal-ում մարզվող մոդելների մեծ մասին վարձել է Behpooshi մոդելային գործակալությունը, որն առաջիններից ստացավ գործունեություն ծավալելու պաշտոնական թույտվությունը: Գործակալությունն ունի 50 արական ու 30 իգական սեռի մոդելներ ու ապահովում է նրանց կապը Դրաբի պես միջոցառումների մենեջերների հետ:
«Երբ ասում եմ, որ նորաձևությունն Իրանում հեղափոխության միջով է անցել, այս խոսքերը չափազանցված չեն», - ասում է Շարիֆ Ռազավին, Behpooshi’-ի տնօրենը, - հեղափոխությունից ի վեր՝ այս 30 տարիների ընթացքում մեր երկրում մոտ 10-15 ցուցադրություն է կայացել, իսկ նախորդ տարվա ընթացքում դրանք 100-ից ավել էին»:



Իրանի մասին գրել ենք նաև՝



Behpooshi –ին սկսեց իր գործունեությունը 7 տարի առաջ, բայց ինչպես և մյուս նմանատիպ գործակալությունները` ընդհատակյա: Մոտ 2,5 տարի առաջ Ռազավին Իրանի ղեկավար Այաթոլլա Խոմենեի գրասենյակին դիմեց հարցով՝ արդյո՞ք իսլամն արգելում է նորաձևությունն ու մոդելավորումը: Բարեբախտաբար այն չէր արգելում: Այս հարցը նա քննարկեց մշակույթի նախարարության Իսլամական առաջնորդության ներկայացուցիչների հետ:  
«Մինչև այս, երբ ես պաշտոնյաներին ասում էի մոդելային գործակալություն ստեղծելու իմ մտադրության մասին, ինձ որևէ մեկը չէր լսում, բայց իրավիճակը փոխվեց», - պատմում է Ռազավին: Instagram –ում բազմաթիվ հետևորդներ ունեցող Ռայան Բաղդադին  Oxygen Royal-ում հավաքված 20 երիտասարդների թվում էր: Մոդելային բիզնեսն այժմ իմ աշխատանքն է, ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում, -ասում է 23-ամյա երիտասարդը: «Եթե մոդել ես, չես կարող անել այն ամենն ինչ մյուսներն են  անում, օրինակ` ֆաստ ֆուդ ուտել, խմել, միշտ ուշադիր ես` ինչ ես անում, ինչ ես ուտում...»
Բաղդադին վերջերս Թեհրանի նորաձևության շաբաթն էր ներկայացնում Sam Centre համալիրում, որը քաղաքաի ամենաթանկ փողոցներին է համարվում: Այժմ յուրաքանչյուր մոդել, ով ցանկանում է որևէ հանրային միջոցառման կամ նորաձևության ցուցադրության մասնակցել պետք է արտոնագիր  ու ID ստանա: Ստորգետնյա նորաձևությունը մարում է: Բաղդադին նույնիսկ արտասահմանյան փորձ ունի, մասնակցել է Դուբայի ցուցադրությանն ու ներկայացրել մոդելավորող Ռահիլ Հեսանի աշխատանքները:
Մահան Ֆարոքմեհրը Դարաբի գործադիր տնօրենն է, կրկնում է Բաղդադիի խոսքերը . «Վերջին 2 տարիներին մթնոլորտը դրականորեն փոխվել է: Մշակույթի նախարարությունը բաժին  ունի, որը պատվերներ է տալիս նորաձևությանը, կարգավորում է ֆեշն արդյունաբերությունը, թույլատվություն է տալիս այս կամ այն միջոցառման անցկացմանը: Այն ինչ տեղի էր ունենում ստվերում այժմ կատարվում է հանրության աչքի առաջ»:
Մոդել Դանա Մաշալահփուրը ասում է, - «Իհարկե առաջընթաց կա, բայց դեռ շատ մարտահրավերներ կան: Կան մարդիկ, որ բացասաբար են տրամադրված նորաձևության հանդեպ»:
Դարաբ Նորաձևության շաբաթը գործակցելու է իրանցի երիտասարդ դիզաւյներների հետ, ինչպիսիք են Մոհսեն Ասգարին ու Նեդա Սադեղին: Կանայք կարող են գնալ ու դիտել տղամարդկանց ցուցադրությունները, մինչդեռ տղամարդկանց չի թույլատրվում մասնակցել կանանց ցուցադրությանը: Չնայած ցուցադրություններն անց են կացվում հանրային վայրերում, մասնակցությունը միայն հրավիրատոմսերով է:  
«եթե մուտքն ազատ լիներ, մենք ուղղակի չէինք կարողանա ընդունել բոլոր ցանկացողներին »: Սպասվում է, որ մասնակցելու է 2.700 մարդ:
Նորաձևությանը սկսում են ավելի լուրջ վերաբերվել Իրանում: Մաշալահփուրն արդեն պայմանագիր ւոնի Դորսայի հետ, այն կաշվե իրերի հայտնի բրենդ է: Թեհրանի փողոցներում հսկայաակն ցուցատախտակների վրա առնվազն 8 անգամ նրա մասնակցությամբ գովազդ է տեղադրվել, հայտնվել է շվեյցարական հայտնի Davidoff բրենդի գովազդի համար Դուբայում, Իտալական Pal Zileri բրենդի դեմքն է Իրանում:
Նորաձևության բումը հույս է ներշնչում մոդելավորողներին: Իրանցի կանայք էլ գնալով ավելի շատ են հետևում նորաձևության թելադրանքներին, կրելով ավելի կարճ, գունեղ ու ժամանակակից հագուստ: