Կարծում եք` ամեն ինչ գիտե՞ք Իրանի մասին. Ուշագրավ փաստեր

Կարծում եք` ամեն ինչ գիտե՞ք Իրանի մասին. Ուշագրավ փաստեր

Իրանի մասին, թվում է, ամեն ինչ գիտենք, բայց որքանո՞վ եք ծանոթ այդ երկում ապրող մարդկանց սովորույթներին: newmag-ն առաջարկում է ճանաչել ծանոթ և անծանոթ հարևանին:

Իրանի տարածքը ավելի քան 2 անգամ մեծ է Թուրքիայից, բայց ապրում է գրեթե նույնքան մարդ` 78 մլն: Բանն այն է, որ Իրանի հարավ-արևելքում տարածվում են Դեշթ-ե-Լութ և Դեշթ-ե-Քյավիր անմարդաբնակ անապատները, որտեղ երբեմն լինում է +71: Ահա մի քանի հետաքրքիր փաստ էլ իրանական սովորություների մասին.

  1. դպրոցներում աղջիկների ու տղաների դասասենյակները տարբեր են, իսկ համալսարաններում՝ոչ
  2. ալկոհոլի և խոզի մսի վաճառքը խստիվ արգելվում է (նաև քրիստոնյաներին)
  3. հեջաբը պարտադիր է բոլոր կանանց համար
  4. տղամարդիկ իրավունք չունեն կրել ոսկե իրեր
  5. ցանկացած տեսակի միս, որ օգտագործվում է իրանական ուտեստների մեջ, անպայման պիտի լինի հալալ, այսինքն կենդանին պիտի մորթվի մուսուլմանական հատուկ կանոններով
  6. մտրակելն ու կախաղան հանելը տարածված պատժամիջոցներ են
  7. ամուսնանալուց առաջ աղջիկը ապագա ամուսնուց կարող է պահանջել այնքան ոսկի, ինչքան կցանկանա, մերժում ստանալու դեպքում կարող է հրաժարվել ամուսնանալ այդ տղայի հետ
  8. աղոթքից առաջ անպայման պետք է լվանալ ձեռքերը,
  9. աղոթքը պետք է կատարել Մեքքայի ուղղությամբ
  10. արգելվում է փողկապ կրել, քանի որ այն արևմտյան հագուկապի տարր է:

Հեղինակ` Երանուհի Ալագուլյան

Գրել կարծիք