Ճապոնական կրթության սկզբունքները. հզոր տնտեսության գրավական

June 10, 2017

Երբ երկրների ﬔծ մասում ուսուﬓական տարին ավարտվում է, ճանոպացիների մոտ սկսվում է «սեպտեմբերի 1-ը»: Ուսուﬓական տարվա սկիզբն այստեղ համընկնում է աﬔնագեղեցիկ երևույթներից ﬔկի՝ սակուրայի ծաղկման հետ: Առաջին եռամսյակը սկսվում է ապրիլի 1-ին և ավարտվում հունիսի 20- ին, երկրորդը սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում դեկտեմբերի 26-ին, երրորդը տևում է հունվարի 7-ից մինչև մարտի 25-ը: Այդպես, ճապոնացիները հանգստանում են վեց շաբաթ ամռանը և երկու շաբաթ ձմռանն ու ամռանը:
Ճապոնիայում նախադպրոցական կրթությունը պարտադիր չէ, սակայն երեխաների մոտ 50%-ը հաճախում է մանկապարտեզներ: Այստեղ կազմվում են խմբեր ոչ թե ըստ տարիքի կամ կարողությունների, այլ ըստ այն բանի, թե ինչպես են այդ խմբի երեխաները աշխատում, խաղում ու հաղորդակցվում ﬕմյանց հետ: Ամեն կես տարին մեկ խմբերը վերակազմավորվում են և երեխային հնարավորություն է տրվում իրեն դրսևորել ﬔկ այլ ﬕջավայրում:
Աղբյուրն` այստեղ