Մարկ Մենսոն. Հարաբերությունների 5 փուլ, որ պարտադիր է կարդալ ու հիշել (տեսանյութ)
Մարկ Մենսոնի «Գայթակղելու նուրբ արվեստը» տղամարդկանց համար ժամանակակից ուղեցույց է՝ ինչպես շփվել գեղեցիկի հետ: Ըստ Մենսոնի, ամենադժվարը հարաբերություններ կառուցելն է: Հարաբերությունն ինքնին յուրօրինակ է ու դժվար է բոլորին նույն կերպ վերաբերվել: Չեք կարող
Առաջին փուլը սիրավեպն է
Երբ սիրահարվում եք, էլ չեք տեսնում նրա վատ կողմերը: Մինչև ականջների ծայրը սիրահարվում եք ու էլ ոչինչ կարևոր չէ: Զուգընկերոջը դարձնում եք կատարելություն, իսկ Ձեզ թերագնահատում եք: Այս փուլը հարատև չէ, և երկու տարի անց ամեն ինչ մարում է: Եկեք այս փուլը դիտարկենք էվոլուցիայի տեսանկյունից: Երբ մարդիկ զարգացան, բնությունն ուզում էր այնպես անել, որ մարդկությունը չբնաջնջվի: Բնությունը մարդուն ստեղծեց այնպես, որ նա զգացմունքներ ունենա մեկ ուրիշի հանդեպ:
Այս զարգացման փուլում մարդիկ ձևավորեցին զգացմունք, որը հիմա մենք կոչում ենք սեր: Երբեմն հետ ենք նայում ու զարմանում, թե ինչպես կարող էինք սիրահարվել մեկին, որն այդքան տարբեր է մեզնից: Սակայն բնությունը ցանկացել է որ այդպես լինի: Մեր Ուղեղն արտադրում է լավ զգալու հորմոններ ու դա է պատճառը, որ երբ սիրելիի կողքին եք, նրա թերությունները չեք նկատում:
Երկրորդ փուլ՝ վտանգավոր փուլ
Երբ մտածում ենք հարաբերությունների մասին, միանգամից պատկերացնում ենք ֆիլմի գեղեցիկ տեսարան կան սիրային վեպ: Սա լավ է, որովհետև հասկանում ենք, որ մեր հարաբերությունները երբեք չեն կարող կատարյալ լինել: Այս փուլում զույգերը լարվում են իրար նկատմամբ, երբ իրենց պատկերացրած հարաբերությունները իրականություն չեն դառնում: Մարդկանց սովորաբար զայրացնում է այդ հանգամանքը և խնդիրների հոսք է սկսվում: Տպավորություն է ստեղծվում, թե կողակիցդ քեզ դավաճանել է ու վերածվել այլ մարդու: Մտածում ես, որ նա այլևս նույն մարդը չէ որին ճանաչել ու սիրել ես:
Կայուն հարաբերությունների փուլ
Երբ զույգերը հաղթահարում են խնդիրները ու հարգում են մեկը մյուսի կարծիքն ու հաշվի նստում միմյանց հետ, հայտնվում են կայունության փուլում: Բոլոր վայրիվերումները հաղթահարելուց հետո զույգերն ավելի են սիրահարվում: Այս փուլում մարդիկ հասկանում են, որ ճիշտ կողակից են ընտրել և չեն պատկերացնում ուրիշ մեկին իրենց կողքին: Դուք ընդունում եք նրան իր բոլոր թերություններով ու առավելություններով:
Հանձնառության փուլ
Հարաբերություններում զույգերը հաճախ այս փուլը համարում են ամուսնությունը, սակայն սա այն չէ, ինչ պետք է հանձն առնել այս փուլում: Շատ զույգեր որոշում են ամուսնանալ, երբ դեռ սիրավեպի փուլում են, սակայն սա հենց այն փուլն է, որտեղ նոր-նոր պետք է դիտարկել ամուսնությունը: Երբ զույգերը հասնում են այս փուլին, հասկանում են, որ ոչ թե մեկը մյուսի կարիքն ունեն, այլ տենչում են իրար: Զույգերը հասկանում են, որ բոլորն էլ թերություններ ունեն, ոչ ոք կատարյալ չէ: Ու այստեղ սկսվում է հարատև սերը:
Կարդացեք նաև
- Համաշխարհային նոր բեսթսելլեր Մարկ Մենսոնից. «Գայթակղելու նուրբ արվեստը. Սիրո, սեքսի և սիրախաղի մասին» (թրեյլեր)
- Սիրո և սեքսի մասին՝ «Գայթակղելու նուրբ արվեստը» գրքի հեռուստաշնորհանդեսին (Տեսանյութեր, լուսանկարներ)
Եվ հինգերորդ փուլը՝ երջանկությունն է
Այս փուլում դուք գիտակցում եք, որ իսկապես սիրում եք իրար: Սակայն պետք է շարունակեք կատարելագործել հարաբերությունները, որպեսզի անսպասելի խնդիրների կամ համաձայնությունների դեպքում հարաբերությունները չտուժեն: «Գայթակղելու նուրբ արվեստը» գրքում Մենսոնը շարադրել էբոլոր հիմնավոր մեթոդներն ու գրծիքները, որոնց շնորհիվ տղամարդը կարող է կերպարանափոխվել ու կանանց շրջանում հաջողակ լինել: