Պարտությունների առավելությունը. Ջոան Ռոուլինգի հաջողության պատմությունը

July 21, 2016

Երիտասարդ հրաշագործ Հարրի Փոթերի մասին առաջին գրքի հրատարակումից առաջ հրատարակիչները նրան առաջարկեցին թողնել անվան սկզբնատառերը, քանի որ կին հեղինակի աշխատանքը կարող էր վախեցնել տղամարդկանց լսարանին: Գրքի վրա հայտնվեց ﬕայն J.K.Rowling գրառումը: Սակայն, երբ գիրքը տարածվեց ամբողջ աշխարհում և ﬕլիոնավոր օրինակներով տպագրվեց, ոչ ոք արդեն սեռական պատկանելության մասին չէր էլ մտահոգվում: Մարդիկ ﬕայն սպասում էին պատմության շարունակությանը…
Ջոան Ռոուլինգը գրում է մանկուց: Առաջին հեքիաթը պարոն Ճագարի և տիկին Մեղվի մասին գրել է փոքրիկ քրոջ խնդրանքով՝ 5 տարեկանում: Վաղ տարիքում արդեն պարզ էին նրա հետաքրքրությունները՝ գրականություն և լեզուներ: Դպրոցում նրա աշխատանքները կարդում էին ամբողջ դասարանի առաջ, բայց, ﬕևնույն է, նա ﬔծանում էր ամաչկոտ ու ներամփոփ, և դասընկերները նրան հիշում էին որպես աղջիկ, որ ապրում է իր երևակայական աշխարհում և անընդհատ գրառուﬓեր է անում տետրերի ﬔջ: