Առեղծվածային ու սկանդալային առաջնությունն ավարտվեց. Ալաշկերտի չեմպիոնության պատմությունը

May 21, 2018

Կոռուպցիոն սկանդալը չլիներ` ալաշկերտցիների փոխարեն կլինեին գյումրեցիները: Համենայն դեպս, նախքան որակազրկվելը Շիրակը բավականին մեծ միավորների պաշար ուներ:
Մայիսի 5-ը ճակատագրական եղավ
ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշեց ակումբի ակտիվից հանել 12 միավոր: Այդ միավորները փաստացի հանվեցին մայիսի 18-ին, երբ Շիրակը բողոքարկեց ու մերժում ստացավ: Այս դեպքում արդեն առաջին հորիզոնական բարձրացավ Ալաշկերտը, որն ամեն ձեւ պայքարում էր չեմպիոնությունը պահպանելու համար:
Շիլակի ամենահամեղ կտորը` Ալաշկերտին
Սկանդալի մեջ ամենաշատն օգտվեց Ալաշկերտը: Եվրագավաթային ուղեգիր նվաճելու երկու տարբերակ կար` հաղթել Հայաստանի գավաթը կամ ԲԽ-ում մտնել լավագույն եռյակը: Թիմը գավաթի եզրափակիչում պարտվեց Գանձասար-Կապանին, բայց այդ ժամանակ արդեն հայտնի էր` Շիրակից հանվել է 12 միավոր: Դա բավարար էր աչքերը փակ չեմպիոն դառնալու համար, քանի որ Շիրակից հետո ամենաշատ միավորները հենց Ալաշկերտն ուներ: Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում Հայաստանը կներկայացնի Ալաշկերտը:



Կարդացեք նաև.



Շիրակը կատարեց խոստումը
Կարգապահական կոմիտեի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Շիրակը հրաժարվեց մասնակցել վերջին տուրի խաղին: 30-րդ տուրում նախանշված Շիրակ-Փյունիկ խաղը չկայացավ: Այդպես Շիրակը կատարեց խոստումը եւ բոլոր թիմերով հանդերձ դուրս եկավ հայաստանյան առաջնություններից
Հայկական ֆուտբոլում աննախադեպ պատմություններով եւ առեղծվածային առաջնությունն ավարտվեց այսպես: Չեմպիոնի գլխավոր հավակնորդը նույնիսկ լավագույն եռյակում չէ:
Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։