Արարատը Հայաստանում է. ո՞վ է ազգային ընտրանու նոր ֆուտբոլիստը Կոլումբիայից
Հայաստանի ազգային հավաքականը նոր ֆուտբոլիստ ունի: Ընտրանու մարզիչ Արթուր Պետրոսյանն առաջիկա ընկերական խաղերին նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել Ժոաո Ժորդի Մոնրո Արարատին:
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը ծնվել է Բոգոտայում: 22 տարեկան է, խաղում է պաշտպանությունում: Աջլիկ է, հասակը 185 սմ, արագաշարժ է, լավ է խաղում գլխով: Անձնական էջ ունի միայն ֆեյսբուքում:
Միայն «Արարատ» բա՞ռն է թույլ տալիս նրան հանդես գալ Հայաստանի հավաքականում: Ժորդի Մոնրոյի հայկական արմատների մասին ավելի հստակ տեղեկություն դեռեւս չկա: Նա ծնվել է Կոլումբիայիում, տեղի «Սանտա Ֆե» ակումբի սան է: Խաղացել է եւ՚ երիտասարդական, եւ՚ հիմնական թիմում: Պայմանագրի հետ խնդիրների պատճառով Մոնրոյը 2017-ի սկզբին հեռանում է «Սանտա Ֆեից»: Փետրվարից փորձաշրջան է անցնում «Անժեում», «Դիժոնում», «Ստրասբուրում», «Ամիենում» ու «Տուրում», սակայն նրան չի հաջողվում պայմանագիր կնքել ակումբներից որեւէ մեկի հետ:
Հունիսին Մոնրոյը առաջարկ է ստանում ու պայմանագիր ստորագրում կոլումբական «Բոյակա Չիկո» ակումբի հետ: Հենց առաջին մրցաշրջանից նա ամրապնդվում է թիմի մեկնարկային կազմում, թիմը` հռչակվում առաջին դիվիզիոնի չեմպիոն:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատին ընդգրկել է թիմի հայտացուցակում: Նա կժամանի Երեւան` պատրաստվելու առաջիկա երկու ընկերական խաղերին: Առաջին հերթին սա 22-ամյա ֆուտբոլիստի համար է հիանալի տարբերակ` միջազգային կարիերայում հաջողություններ գրանցելու համար: Մեր ընտրանին երիտասարդ ֆուտբոլիստների կարիք ունի, այլ հարց է` արյդո՞ք Մոնրոյ Արարատը համապատասխանում է հավաքականի պահանջներին: Դա ցույց կտան առաջիկա ընկերական խաղերը:
Նյութը կարող եք քննարկել newmag-ի Telegram ալիքում:
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)