Ե՞րբ է պետք ջուր տալ նորածին երեխային

April 13, 2016

Փորձառու մայրիկները հաճախ նորաթուխներին խորհուրդ են տալիս  ծննդյան առաջին իսկ օրից երեխային  ջուր խմեցնել: Սա ճիշտ խորհուրդ չէ, քանի որ կրծքով կերակրվող փոքրիկը ջրի կարիք չի զգում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները  ասում են, որ երեխային մինչև 6 ամսականը  ջուր տալ պետք չէ, հատկապես կրծքով կերակրելու դեպքում:  Կ

րծքի կաթը ապահովում է օգտակար նյութերի և հեղուկի անհրաժեշտ քանակը:  Առաջին կաթը մոտ 87% կազմված է ջրից:

Ստացվում է, որ  կերակրման ժամանակ նորածինը սկզբում խմում է ջուր, իսկ հետո  կաթ` ստանալով օգտակար նյութեր ու ճարպեր: Մասնագետները խորհուրդ են տալիս երեխան նորից կերակրել, երբ նա ջուր է ուզում: Դա կհագեցնի ծարավը: Մանկանը չի կարելի ջուր տալ նաև  կերակրելուց առաջ: Այդ դեպքում փոքրիկը քաղց չի զգում, ուտում է հարկ եղածից քիչ:


Օգտակար է կարդալ նաև`



Նորածնին պետք է ջուր տալ  միայն այն դեպքում, եթե նա կերակրվում է արհեստական կաթնախառնուրդով: Կերակրվելու ընթացքում պետք է նորածնին տալ սենյակային ջերմության  մաքուր ջուր: Եթե երեխան հրաժարվում է ջուր խմելուց, ապա չի կարելի նրան ստիպել:
Եթե երեխան որևէ հիվանդություն ունի, պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ և հետո միայն  ջուր տալ:

Պարզվում է, որ «մայրական ջուրն» ավելի օգտակար է քան ծորակի ջուրը: Կաթի մեջ պարունակվող հեղուկը զուրկ է աղերից: Մայրական կաթը  ձևավորում  է  նորածնի աղիների  միկրոֆլորան:  Հետևաբար  ավելորդ  ջուրը կարող է  դիսբակտերիոզ առաջացնել: