Եվրատեսիլյան ճակատ. Հայ-ադրբեջնական պայքարը համաեվրոպական բեմին

May 14, 2016

Արցախի դրոշը Եվրատեսիլյան դահլիճում արգելվածների շարքում է, համաեվրոպական մրցույթի ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում ծածանել նաև Ուելսի, Շոտլանդիայի, նաև ահաբեկչական խմբավորումներ ԻՊ-ի ու Համաս-ի դրոշները:
Հայաստանը կիսաեզրափակչում խախտեց կանոնը՝ «կանաչ սենյակ» տանելով Լեռնային Ղարաբաղի դրոշը: Կրկնության դեպքում Հայաստանը կորակազրկվի ու դուրս կմնա մրցույթից: Ի՞նչ է անելու հայկական պատվիրակությունը պարզ չէ, պարզ է միայն, որ

Հայաստանը ելույթ է ունենալու ամենավերջինը՝ 26 համարի ներքո:

Արցախի անունը  համաեվրոպական մրցույթում շրջանառվում է Հայաստանի Եվրատեսիլյան մեկնարկից սկսած: 2006-ին ադրբեջանական մեդիան մեղադրեց մրցույթի պաշտոնական կայքին, որ Հայաստանի ներկայացուցիչ Անդրեի կենսագրականը  ներկայացնելիս որպես ծննդավայր նշել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
2009-ին ադրբեջանական հիստերիայի պատճառը դարձավ Հայաստանի տեսաբացիկը, որում ցուցադրվում էր Արցախի հայտնի արձանը՝ «Մենք ենք մեր սարերը»: Եվրոպական հեռարձակլողների  միության որոշամամբ՝ հուշարձանը հեռացվեց տեսաբացիկից: որպես որոշման պատասխան՝ Հայստանը Արցախի խորհրդանիշի  պատկերը ցույց տվեց  միավորներ հայտնելիս:


Ո՞վ է Եվրատեսիլում Ուկրաինան ներկայացնող հայուհին





Եվրատեսիլում ադրբեջանական հիստերիան այսքանով չէր սահմանափակվել: Մրցույթից հետո պարզվեց, որ Ադրբեջանում Ինգա և Անուշ Արշակյանների ելույթը չեն տեսել, հեռուստաընկերությունը հայ ներկայացուցիչների ելույթի ժամանակ անջատել է հեռարձակումը: Չնայած դրան եղան ադրբեջանցիներ, որ  քվեարկեցին հայ պատվիրակների օգտին ու հայտնվեցին ազգային անվտանգության ծառայության թիրախում:
Բարձրացված սկանդալից հետո Եվրոպական հեռարձակողների միությունը տուգանեց Ադրբեջանին՝ քվեարկողների իրավունքները խախտելու համար:

2006-ի մասնակցությունից հետո Հայաստանը  համաեվրոպական մրցույթը  բաց է թողել մեկ անգամ՝ 2012-ին, երբ Եվրատեսիլը հյուրընկալել էր Բաքուն: Ադրբեջանը մի քանի միլիարդ ծախսեց համաեվրոպական ուշադրությունը գրավելու համար:  Ուշդրություն երկրին դարձրին ու խոսեցին երկրում տիրող բարքերի, կոռուպցիայի ու քաղբանտարկյալների մասին: Ձախողված Եվրաֆեսթից հետո Ադրբեջանը իր զայրույթը հաջորդ տարի փորձեց Հայաստանի վրա թափել: Սկսեցին բոյկոտել մեր երկրի վերադարձը Եվրատեսիլին:
Հայ-ադրբեջանական վերջին բախումը եվրոպական բեմին անցած տարի էր: Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝  Հայաստանի պատվիրակությունը ներկայացավ Don’t deny (Մի՛  ժխտիր) երգով: Ադրբեջանը ստանձնեց Թուրքիայի իրավապաշտպանի դերը՝ հայտարարելով, որ երգը քաղաքական ենթատեքստ ունի: Հայաստանը փոխեց երգի անունը, բայց ոչ երգի տեքստը, չհեռացվեց նաև Don’t deny (Մի՛ ժխտիր) արտահայտությունը: