ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

FRANCOFEST-ի երաժշտական-ժամանցային ծրագիրը. Ովքեր

FRANCOFEST-ի երաժշտական-ժամանցային ծրագիրը. Ովքեր և ինչ կկատարեն ֆրանսիական գրականության փառատոնին

newmag-y-n

Մոռացե՛ք կարծրատիպային ռոմանտիզմը ֆրանսիականի մասին: Այս տարի 09.09.2023-ին Սիրահարների այգում ֆրանսալեզու գրականության առաջին ու ամենամեծ փառատոնը հայ ընթերցողի հետ կխոսի չբացահայտված ֆրանսալեզու գրականության մասին, կքննարկի պոստմոդեռնիստական մտքի ամենաա

2023 թվականի սեպտեմբերի 9-ին` շաբաթ օրը, 11:00-ից «Սիրահարների այգում» Newmag հրատարակչությունը կանցկացնի ՖՐԱՆԿՈՖԵՍՏ. ֆրանսերեն գրքերի և ֆրանկոֆոն բովանդակության առաջին փառատոնը Հայաստանում: Փառատոնը կշարունակվի 10 ժամ` համախմբելով երիտասարդներին, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին, ընթերցասերներին ու պարզապես եվրոպական մշակույթի ու գրականության սիրահարներին:  

Չորս նոր գրքից բացի հրատարակչությունը կազմել է բազմաժանր ու բազմաբովանդակ ծրագիր, որի խիտ ժամանակացույցի պատճառով ֆրանսիական նրբագեղությամբ հագեցած օրը կանցնի մեկ շնչով։ Գրական հանդիպումներն ու զրույցները պարբերաբարդադար դադար կառնեն, որպեսզի հնչի ֆրանսիական մելոդիկ երաժշտություն ու ոչ միայն. համերգային ծրագրով հանդես կգան երիտասարդ ու հայտնի կատարողներ։  

ՖՐԱՆԿՈՖԵՍՏԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՁԱՅՆԸ. Հայաստանում ֆրանսալեզու գրականության առաջին փառատոնի բացման արարողությունը վստահված է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլին։  

13:00 «Սիրահարների այգում» կտարածվեն սաքսոֆոնի հոգեթով հնչյունները։ Գործիքի հայրենիքը Ֆրանսիան է, անունն էլ ժառանգել է ստեղծողից։ Փառատոնին ջազային համարներով կներկայանա սաքսոֆոնահար Դավ Հովհաննիսյանը։ 

12:40-ից 13:00 հեքիաթի ժամ է. ֆրանսերեն հեքիաթներ փոքրիկների համար կընթերցեն Alliance Française d'Arménie-ի մասնագետները։ Իսկ երկու ժամ անց արդեն կանցկացվի ֆրանսերենի բաց դաս սկսնակների համար՝ մեծերին ու փոքրերին սպասվում է հետաքրքիր ժամանց Սիրահարների այգում՝ բաց երկնքի տակ։  

16:40-ին թատերական ընթերցում բելգիացի բարոնուհի Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» գրքից։ Կարդալու են Հայաստանի վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանն ու դերասան, հաղորդավար Արևիկ Գևորգյանը։ Այս գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու հենց փառատոնին։  

Անմիջապես հետո 17:00-ից երաժշտական կատարումներով հանդես կգա Gorgeouz Beats-ը:  

Հաջորդ երաժշտական անակնկալը երգի ու տեսահոլովակի պրեմիերա է։ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը կկատարի Շառլ Ազնավուրի «Պատերազմի մանուկները» հանրահայտ երգը հայերեն։ Newmag-ը շարունակում է շանսոնիեի երգերի ֆայաֆիկացումը։ Եվ այս անգամ երգը նվիրում է Արցախում մոտ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող 30.000 երեխայի։  

Համերգային հաջորդ ու գալլահամերգը ևս նվիրված է շրջափակված Արցախի 120.000 բնակչին։ Արցախյան նոտան կհնչեցնի ծնունդով արցախցի Lyoka-ն։  


ԾԱՆՈԹԱՆԱԼ FRANCOFEST-ի ծրագրին


FRANCOFEST. Բառերը մեզ միավորում են | Les mots nous rassemblent!

Կարդացեք նաև

Տարածել