ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է ֆրանսիայի ակա

FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է ֆրանսիայի ակադեմիայի անդամ Անդրեյ Մակինի «Իմ Հայ ընկերը» վեպը (թրեյլեր)

newmag-y-n

Վեպ-նոստալգիա հայրենքի կարոտի, Արարատի, կորցրած երկրի, աքսորի ու հայի ճակատագրի մասին: Newmag-ը հայերեն է թարգամն ու հրատարակել Գոնկուրի մրցանակակիր Անդրեյ Մակինի «Իմ Հայ ընկերը» վեպը։ Սա քնքուշ ու զգայուն պատմություն է մանկատան սանի ու հայ տղայի ընկերութ

Անդրեյ Մակինի հայ ընկերը 15-ամյա Վարդանն է, որն ապրում էր Սատանի ծայր թաղամասում: Աղքատ ծայրամասում ապրում էին հայ ընտանիքներ, որոնք եկել էին Սիբիր՝ սպասելով իրենց հարազատների  դատին: Մեղադրանքը Ցեղասպանության տարելիցին  ընդառաջ գաղտնի կազմակերպություն ստեղծելն էր և Հայաստանի անկախությունը վերականգնելու գաղափարը: Քաղբանտարկյալներին պահում էին նրանց հայրենիքից 5000 կիլոմետր հեռավորությանվ վրա՝ բանտի վերածված հին վանքում:  

Հայկական փոքր թագավորութան ու հայ ընկերոջ՝ Վարդանի միջոցով 13-ամյա որբ տղան բացահայտում է փոքրիկ Հայաստանն ու ջերմ հարաբերությունները, որոնք հակադրվում են Սիբիրի կոշտությանը և աքսորի դաժանությանը: 1970-ականներին Սիբիր տեղափոխված հայերի թաղամասը, որ կոչվում էր Սատանի ծայր, հեղինակն անվանում է «Հայոց թագավորություն», որտեղ ժամանակավոր ապրում ու իրենց արծաթե զարդերն ու սրճեփներն են վաճառում Շամիրամը, Գուլիզարն ու մաստուն Սարվենը: 

Անդրեյ Մակինն ընկերության, սիրո մասին պատմությունն իր հայ ընկերոջ կերպարի միջոցով վարպետորեն ներկայացնում է՝ հիշատակելով Հայաստանի ու հայերի համար ողբերգական տարբեր ժամանակշրջաններ՝ Ցեղասպանություն, Արցախյան պատերազմ ու այլախոհների աքսոր:  Անդրեյ Մակինը հայերի ու Հայաստանի մասին գրում է զգացմունքային ակնածանքով, հայերենը կոչում քաղցրահունչ լեզու, հայերի կենցաղը՝ մաքուր ու վսեմ: Նա ներկայացնում է նաև 1915 թվականի դժնի իրադարձությունները՝  օսմանների զավթած հայկական հողերում:  

Պատմությունն ավելի խորհրդավոր ու հուզիչ է դառնում, երբ պարզվում է, որ հայ տղան՝ Վարդանը, գուցե ոչ էլ հայ է: Նրան որդեգրել էր այրի Շամիրամը՝ Ղարաբաղում, երբ իմացել էր, որ էթնիկ բախումների ժամանակ նրա մայրը մահացել է՝ հավանաբար ադրբեջանցիների բռնաբարություններից հետո: Մեծանալով ու դաստիարակվելով հայկական ընտանիքում ու հայկական միջավայրում, փոքրիկ Վարդանը  դարձել էր հայ՝ Արարատի մասին երազանքով, ցեղասպանության մասին նախիների հուշերով։ Որպես հայ լինելու առհավատչյա՝ երեխան ժառանգել էր «հայկական» կոչված ծանր հիվանդությունը: 


ԾԱՆՈԹԱՆԱԼ FRANCOFEST-ի ծրագրին


Անդրեյ Մակինի «Իմ հայ ընկերը» վեպի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, FRANCOFEST-ին՝ 17:20, Սիրահարների այգում:

Կարդացեք նաև

 

Տարածել