JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ակբա բանկն ու Ակբա Լիզինգը՝ FRANCOFEST-ի հովանավոր

Ակբա բանկն ու Ակբա Լիզինգը՝ FRANCOFEST-ի հովանավոր

newmag-y-n

09.09.2023` Հիշե՛ք կամ նշե՛ք այս ամսաթիվը. Հենց այդ օրը տեղի է ունենալու FRANCOFEST-ը։ Ֆրանսիական գրքի առաջին փառատոնին են միացել Ակբա բանկն ու Ակբա Լիզինգը։ Ֆրանսիական բովանդակությամբ ու նրբագեղության շնչով հագեցած այս փառատոնին մեր հովանավորները ունեն բ

2019 թվականին Newmag-ը Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, ներկայացրեց հայերեն հրատարակությամբ իր առաջին գիրքը «Կյանքից կառչածը»: Հետո արդեն տարին երկու անգամ՝ մեծ շանսոնեի ծննդյան ու մահվան օրերին ներկայացնում էր նրա գրքերը: Մինչև 100-ամյակը Newmag-ը որոշել է հայերեն հրատարակել բոլոր գործերը: Այս կարևոր առաքելությունն իրականություն է դարձել Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի շնորհիվ: Հենց նրանց ֆինանսավորմամբ էլ հայ ընթերցողը հնարավորություն է ստանում ընթերցել ու նաև լսել Շառլ Ազնավուրին հայերեն: 

«Բանկի և Newmag հրատարակչության առաջին համատեղ աշխատանքը գրքի տպագրության շրջանակում եղել է ՀՀ Ազգային հերոս, համաշխարհային հռչակ ունեցող մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի կողմից գրված վեպի առաջին հայերեն թարգմանությունը։ Ինչից հետո Ակբա Ֆինանսական Խմբի աջակցությամբ շարունակվել է մեծանուն հայի գրական ստեղծագործությունների հայալեզու ներկայացումը հայ հասարակությանը»,֊ընդգծում է Ակբա բանկի «Մարքեթինգի վարչության պետ» Օֆելյա Սաղաթելյանը։

Ըստ Ակբա բանկի «Մարքեթինգի վարչության պետ» Օֆելյա Սաղաթելյանի, Ակբա Ֆինանսական Խումբն՝ ի դեմս Ակբա բանկի և Ակբա Լիզինգի, որպես ֆրանկոֆոն և Հայաստանում հայ-ֆրանսիական բիզնես մշակույթների միավորող, չէր կարող անմասն մնալ նաև FRANCOFEST-ից. «Շատ կարևորելով վերջին տարիներին Newmag-ի ներդրումը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում, կարծում ենք՝ ֆրանսալեզու գրքերի առաջին փառատոնը Հայաստանում մեր ժողովուրդների մշակութային մերձեցման հերթական կարևոր փուլն է։ Ակբա Ֆինանսական Խումբն ուրախ է մասնակցել մշակութային և գրական ավանդույթի ձևավորմանը»։ 


ԾԱՆՈԹԱՆԱԼ FRANCOFEST-ի ծրագրին


Հաշվի առնելով Newmag-ի և բանկի երկարամյա արդյունավետ գործակցությունը, Հայաստանում առաջին անգամ անցկացվող FRANCOFEST-ը ևս մեկ լավ համագործակցության հնարավորություն է։

Կարդացեք նաև

FRANCOFEST. Newmag-ն առաջին անգամ Հայաստանում կանցկացնի ֆրանսիական գրքի փառատոն

Տարածել