ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Պողոսյան հիմնադրամը» միացել է FRANCOFEST-ին և փառ

«Պողոսյան հիմնադրամը» միացել է FRANCOFEST-ին և փառատոնը կհյուրընկալի «Սիրահարների այգում

newmag-y-n

Ֆրանկոֆոն գրականության առաջին ու ամենամեծ փառատոնը հայ ընթերցողի հետ կխոսի դեռ չբացահայտված ֆրանսալեզու գրականության մասին, կքննարկի պոստմոդեռնիստական մտքի ամենաազդեցիկ հեղինակներին: Այս բացառիկ փառատոնին է միացել նաև «Պողոսյան հիմնադրամը»։ Եվ սեպտեմբերի

Ի սկզբանե այգին «Սիրահարների» չէր. դեռ 18-րդ դարից գործող պուրակի անունը «Կոզեռնի այգիներ» էր։ Իսկ օրինակ, 1949-ին ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկին ծննդյան 150 ամյակին, պարտեզը կոչեցին «Պուշկինի այգի»։ Հետո դարձավ «Բարեկամության», ապա «Երևանի Սիրահարների այգի», քանի որ «Դեմիրճյանը» մի ժամանակ անվանում էին «Սիրահարների» փողոց։

2007 թվականին պուրակը վերակառուցվում է որպես ճապոնական այգի և կազմում Պողոսյան այգիների մաս։ Բարեկարգումն ու շահագործումն իրականացնում է Պողոսյան հիմնադրամը՝ Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ։  Հայաստանում առաջին ու միակ ճապոնական այգին սովորական օրերին ունենում է մոտ 500 այցելու։ 

Երևանի գողտրիկ ու կանաչապատ այս անկյունը հաճախ է հյուրընկալում մշակութային և կրթական միջոցառումներ։ Ըստ Երևանի Սիրահարների այգու համակարգման գրասենյակի տնօրեն Լենա Մաթևոսյանի, այդպես փորձում են այցելուների միօրինակ օրերը դարձնել հիշարժան ու տպավորիչ. «Միջոցառումները երբեմն հատուկ փոքրիկների համար են նախատեսված, երբեմն էլ, ջազային ու դասական համերգներ են լինում մեծահասակների համար։ Բոլոր միջոցառումներն էլ անցնում են մարդաշատ ու հաճելի միջավայրում՝ համալրելով այգու պատմության էջերը»։ 

Սեպտեմբերի 9-ին էլ այգին կհյուրընկալի Հայաստանում առաջին ֆրանսալեզու գրականության փառատոնը՝  FRANCOFEST-ը, որին, ըստ Լենա Մաթևոսյանի, սպասում է նաև այգու անձնակազմը. «Փառատոնն արդեն իսկ շատ սպասված է բոլորիս կողմից, առանձնանում է իր ուղերձով ու բովանդակությամբ։ Առհասարակ, գրքասերների համար կազմակերպվող այստեսակ միջոցառումների պակասը շատ է մեր հասարակությունում, և այս միջոցառումը հնարավորություն է խրախուսելու ու աջակցելու մարդկանց՝ ավելի շատ ընթերցել ու ծանոթանալ արդի, մասնավորապես՝ ֆրանսալեզու գրականությանը»։


ԾԱՆՈԹԱՆԱԼ FRANCOFEST-ի ծրագրին


«Պողոսյան հիմնադրամն» ուNewmag-ը սպասում են բոլոր ցանկացողներին։  Փառատոնը կսկսվի 11:00 ու կշարունակվի մինչև 22:00` համախմբելով երիտասարդներին, բիզնեսի, հասարակական ոլորտի ներկայացուցիչներին, ընթերցասերներին ու պարզապես եվրոպական մշակույթի ու գրականության սիրահարներին: Սիրահարների այգու հյուրընկալ դռները բաց են բոլորի առաջ։

Կարդացեք նաև

FRANCOFEST. Newmag-ն առաջին անգամ Հայաստանում կանցկացնի ֆրանսիական գրքի փառատոն

 

Տարածել