7 պատճառ սենյակից դուրս չգալու համար ու մի քանի այլ խորհուրդներ Իոսիֆ Բրոդսկուց

May 26, 2016

Բրոդսկու կյանքը հեշտ չի եղել. մեղադրանք հասարակությանը անպիտան լինելու համար, դատավարություն, աքսոր Արխանգելսկ, էմիգրացիա: Բայց գրել նա ոչ մի պարագայում չի դադարել: Իոսիֆ Բրոդսկին 5 ռուս գրողներից է, որ արժանացել է Նոբելյան մրցանակի: Նրա պոեզիան գրեթե միշտ զարմանք է առաջացնում  ու ազատության զգացում ներարկում: Նրա տողերը ստիպում են նայել իրականությանը բաց աչքերով և փշրում են կարծրատիպեր: 4 պատերը չլքելու նրա պատճառներն էլ այդպիսին են` աբսուրդային իրական:


  • Դռնից այն կողմ ամեն ինչ անիմաստ է: Այնտեղ չափից շատ ուրախություն կա, որի հետ դու ոչ մի առնչություն չունես:

  • Դռնից այն կողմ տարածությունը միջանցք է: Այնտեղից կաղամբի ու դահուկի յուղի հոտ է գալիս:

  • Սենյակում շատ հետաքրքիր բաներ կան: Օրինակ` պատերը, պահարանը, աթոռը:

  • Հնարավորությունը, որ քեզ հետ ինչ-որ հետրաքրքիր բան կպատահի, քիչ է: Դու միևնույնն է հետ կգաս, միայն թե տրամադրությունդ կփչանա:

  • Կարող ես չամաչել քո արտաքին տեսքից: Կարող ես պարել` հագիդ մեն միայն վերարկու ու կոշիկ: Ոչ ոք չի իմանա` ինչ տեսք ունես:

  • Դրսում Ֆրանսիան չէ, որտեղ փողոցները հաճելի են բուրում անգամ վատ եղանակին:

  • Սա պարզ միջոց է պատնեշավորվել քրոնոսից, կոսմոսից, էրոսից, ռասսայից ու վիրուսից:


Ու նաև  մի քանի խոսք կյանքի այլ իրավիճակների համար 


Այժմ և հետագայում աշխատեք բարի լինել ձեր ծնողների հանդեպ:
Այս լույսի տակ կամ ավելի ճիշտ՝ խավարի, դուք պետք է սովորեք հույսը սեփական տան շիլայի վրա դնել, այսինքն՝ ինքնուրույն կառավարել աշխատանքը, առնվազն դրա մի մասը, որը ձեզ հասանելի է:


Սեքսի, մամուլի ու Աստծո մասին. Չառլզ Բուկովսկու հարցազրույցը Շոն Պենին





Եթե այնպես պատահի, որ կցանկանաք ուրիշի կնոջը, հիշեք գոնե, որ դա կխոսի ձեր երևակայության, չիմացության, հավատի պակասի մասին՝ առ կյանքի անսահման հնարավորությունները: Ծայրահեղ դեպքում փորձեք հիշել, թե որքան հեռվից՝ աստղերի, տիեզերքի խորքից կամ հնարավոր է՝ դրա մյուս կողմից է հասել այն չանելու պատգամը, ինչպես նաև՝ մերձավորին սեփական անձի պես սիրելու գաղափարը:
Ամեն կերպ խուսափեք ինքներդ ձեզ զոհի կարգավիճակ վերագրելուց: Ցուցամատ ցույց տվող մարդը զոհի նշան է, միջնամատը՝ հանձնվելու: Մեղքն ինչ-որ բանի վրա գցելու պահին դուք կորցնում եք սեփական ուժերով հարցը լուծելու վստահությունը: Ինչքան էլ ակնհայտ ու անդառնալի լինի ձեր պարտությունը, քանի դեռ ձեր գիտակցությունը տեղում է, քանի դեռ կարող եք «ոչ»-ն արտաբերել, ժխտե՛ք այն:
Ընդհանրապես, սովորեք կյանքը հարգել ոչ միայն նրա գեղեցկությունների, այլև դժվարությունների համար. դրանք խաղի մի մասն են, ու լավն այն է, որ սուտ չեն: