Աստվածուհու հետքերով. Աստղիկի ջրվեժի գաղտնավայրը

February 15, 2016

Անառիկ ժայռեր ու կուսական անձավներ: Թունավոր սողուններ ու թռչող գիշատիչներ: Ամենահայտնի ու ամենաանհայտ արգելոցը: Խոսրովի անտառ:

Խոսրովի արգելոցում է գտնվում Աստղիկ աստվածուհու ջրվեժը: Ըստ լեգենդի՝ դիցուհին ամեն երեկո ջրվեժի տակ լոգանք էր ընդունում: