BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վեր

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների 4-րդ հատորի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» հոդվածների ու վերլուծությունների 4-րդ հատորը Newmag-ը ներկայացրեց Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի ընթացքում։ Հեռուստաշնորհանդեսին գիրքը ներկայացրել են Քաղաքական գիտությունների դոկտոր, Exorie

«Անապատի հազար տարի» գրքի խմբագիր Նազենի Ղարիբյանը պատմեց, թե ինչու են Newmag֊ի հետ ընտրել «Անապատի հազար տարի» խորագիրը գրքի համար. ««Անապատի հազար տարի»֊ ին Տիգրանի հոդվածներից մեկի վերնագիրն է։ Այդ հոդվածում նա գրել է Հայաստանի պատմության վերջին հազարամյակի մասին՝ կործանված Բագրատունիների թագավորությունից,  մինչև այսօր։ Նա այդ շրջանը անվանում է հայ ժողովրդի դեգերումների շրջան։ Ժամանակ, երբ հայ ժողովուրդը պետք է ստեղծեր միտք, բայց այդ հազար տարին անապատ էր։ Տիգրանը հույս ուներ, որ այդ միտքը կծնվի, ու մենք կկարողանանք պաշտպանել մեր հողերը, ուժեղ կլինենք, ու նույնիսկ հին հողերն էլ հետ կբերենք։ Իր տեսլականը «Ծովից ծով» Հայաստանն էր։ Ըստ Տիգրանի մտավոր, քրիստոնեության ու եկեղեցու ու քաղաքական կողմնորոշումն էր այդ անապատը»։ 

Նազենի Ղարիբյանը վերլուծելով Հայրապետյանի հյոդվածները, կարծում է, որ քաղաքագետի մտքի ամենակարևոր ու արժեքավոր արգասիքն այն էր, որ առաջարկում էր փոխել այդ անապատային իրավիճակը։ Ըստ Հայրապետյանի՝ մենք  տարածաշրջանային երկիր ենք, պետք է համագործակցենք տարածաշրջանի հետ. «Կանխատեումներին հավատալը դժվար է, Տիգրանը ցավով ասում էր, որ մեր քաղաքական միջավայրը սպասում է, որ իրադարձությունը կատարվի, հետո նստեն վերլուծություն անեն։ Բայց ամեն ուժեղ երկրի համար ամենակարևոր քաղաքական գործիքները քաղաքական կանխատեսումների ու կանխարգելման ինստիտուտներն են»։  

«Անապատի հազար տարի» հատորը նախորդ գրքի անմիջական շարունակությունն է։ Արցախի ու Հայաստանի մասին հոդվածները շատ էին, այդ պատճառով  երրոդ հատորում ընդգրկվեցին պետականության կառուցման, վերելքի ու հաղթանակի մասին հոդվածները։ Նազենի Ղարիբյանն ասում է, որ այս հատորում ավելի շատ պետականության տվայտանքներն են, ինչ պետք էր անել, որ չարվեց. «Ամենասահմռկեցուցիչ զգացողությունն այն է, երբ կարդում ես, օրինակ 1991- 92 թվականների հոդվածներն ու տեսնում ես, թե ինչ է կանխատեսել այդ տարիներին ու ինչպես են դրանք 90 տոկոսով իրականացել»։ 

«Անապատի հազար տարի» գիրքը հրատարակվել է Տիգրան Հայրապետյանի արևելագետ ընկերների աջակցությամբ։  Exoriente Հայաստանի արևելագետների միության նախագահ, Ամերիկյան համալսարանի դասախոս Արսեն Գասպարյանը հիշում է, որ ֆակուլտետի դիմաց ցույց էին տալիս մի շիկահեր տղայի, որը բացառիկ հանրագիտարանային գիտելիքներ ունի, բայց երկու տարի չի կարողացել ընդունվել. «Տիգրանը 35 տարեկանում է մահացել, բայց այդ տարիների ընթացքում այնքան մեծ ժառանգություն է թողել»։  

Արսեն Գասպարյանն ընթերցողներին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել, որ Տիգրան Հայրապետյանը լինգվիստ էր, հրապարակախոս, քաղաքագետ ու այդ ամենը երևում է նրա հոդվածներում. «Վստահ եմ, որ մի օր նրա հոդվածները կուսումնասիրեն նաև սոցիոլոգները, քանի որ շատ հետաքրքիր գաղափարներ ունի նրանց համար։ Կգա ժամանակ, երբ կրոնագետները նույնպես կուսումնասիրեն Տիգրանի հոդվածները, շատ հետաքրքիր խառնվածքով գրված հոդվածներ են։ Առանց չափազանցնելու, այն ինչ արել են Վոլտերը, Կանտը, Արիստոտելը կամ Ֆրանկլինը, քաղաքական փիլիսոփայության մեջ մեզ համար արել է Տիգրան Հայրեպետյանը»։  

Տիգրան Հայրապետյանի կուրսեցի, Exoriente Հայաստանի արևելագետների միության խորհրդի անդամ Զարմինե Զեյթունցյանն ասում է, որ հիմա երբ կարդում է Տիգրանի հոդվածները, ափսոսում է, որ երիտասարդ է եղել ու այդքան խորությամբ չի շփվել Տիգրանի հետ, շատ հարցեր չի տվել. «Ես կարդում եմ այսօր հոդվածները, ցավով եմ ասում, որ ինչ կարդում եմ, այսօրվա մասին եմ կարդում»։ 

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, Common Ground Books & Spirits գրախանութ-սրճարանում։ Մուտքն ազատ է։

Կարդացեք նաև

Newmag֊ը ներկայացնում է Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» գիրքը (թրեյլեր)

Տարածել