BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag֊ը ներկայացնում է Տիգրան Հայրապետյանի «Անապա

Newmag֊ը ներկայացնում է Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag֊ը հրատարակել է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի քաղաքական ու քաղաքագիտական վերլուծությունների չորրորդ հատորը՝ «Անապատի հազար տարի»֊ին։ Գրքում ընթերցողը կգտնի խիստ արդիական հոդվածներ ու վերլուծություններ՝ Հայաստանի ներկան հասկանալու ու ա

Առաջին երեք հատորներում հեղինակը ներկայացնում էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրները, աշխարհաքաղաքական կենտրոնների հավակնություններն ու Հայաստանի դերը։ Նա տալիս էր «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։  Իսկ  վերլուծությունների չորրորդ հատորում արդեն քաղաքագիտական հոդվածներ են, որոնցում հեղինակն ապշեցուցիչ ճշգրտությամբ դեռ 1990-ականներին ախտորոշել էր Հայաստանին սպառնացող ներքին ու արտաքին վտանգներն ու կանխատեսել հնարավոր աղետները:

Տիգրան Հայրապետյանի այս հոդվածներում նորանկախ Հայաստանի հիմքերին առնչվող մտահոգիչ բազմաթիվ հարցեր են՝ 1990-ականների սկզբին ձևավորված պետական կառավարման համակարգից մինչև ազատության ու պատասխանատվության համաչափ ընկալման կարևորություն: Հեղինակը վերլուծում է Հայաստանի հնարավոր հեռանկարները՝ դրանք դիտարկելով պատերազմի ու խաղաղության, ժողովրդավարության ու բռնապետության հակադրությունների համատեքստում:  

«Անապատի հազար տարի» հատորում Տիգրան Հայրապետյանը ներկայացնում է՝ «Ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ ու ի՞նչ պետք է անել»։ Նույնիսկ այսօր տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանին ու Արցախին սպառնացող ներքին ու արտաքին վտանգներն ու հնարավոր աղետները ՝ նկարագրված են ամենայն մանրամասնությամբ ու զարմանալի իրատեսությամբ։ 

Գրքում տեղ են գտել 1991-ից 1999 թվականներին գրված հոդվածներ, որոնց մի մասը հրապարակվել էր հետմահու։ Հոդվածների մի մասն էլ մինչև հիմա անտիպ էին, ու ընթերցողը կկարդա առաջին անգամ։  

Քաղաքագետ և հրապարակախոս Հայրապետյանը 1990-ականներին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անկախ փորձագետ, քաղաքական պարբերականների խմբագիր էր։ Հիմնադրել ու ղեկավարել է «Հայաստան-Միջին Արևելք» քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնը, ղեկավարել ՌԱՀՀԿ-ն։ Ակտիվ մասնակցել է Արցախյան շարժմանը։

Նրա հրապարակախոսական հոդվածները 1991-ից կանոնավոր հրապարակվել են հայկական և միջազգային մամուլում։ Տիգրան Հայրապետյանը հայտնի էր «Արթուր Օվի» գրական ծածկանունով։ Գրեթե 400 հրապարակումների հեղինակ է։ 35 տարեկանում մահացել է վրաերթից։  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանը նրա անունով է։ 

«Անապատի հազար տարի» գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, «Բարի լույս» ծրագրի շրջանակաում, իսկ շնորհանդեսը՝ դեկտեմբերի 15-ին, 19:00, Common Ground սրճարան-գրախանությում։ Այս հատորը գլխավոր գործընկերը «Հայաստանի Արևելագետների» միությունն է։

Տարածել