Կանադայի վարչապետը մորուք է պահել, որն էլ Թվիթերում էջ ունի

January 9, 2020

Հոկտեմբերին Կանադայի վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո Ջասթին Տրյուդոն այս տարվա հունվարին նոր տեսքով է ներկայացել: Նրա մորուքով լուսանկարն առաջինը համացանցում հրապարակել է նրա լուսանկարիչը:
Ինստագրամյան հրապարակումը մեկնաբանել են բազմաթիվ օգտատերեր: Մարդկանց մի մասը հավանել է վարչապետի նոր տեսքը, մյուս մասն էլ հարցրել՝ բայց ինչո՞ւ։ #trudeaubeard հեշթեգը տարածվել է Twitter-ում: «Ջասթին Տրյուդոյի մորուքը» անվամբ էլ սոցցանցում էջ է բացվել:
[embed]https://twitter.com/TrudeauBeard[/embed]
Արտասահմանյան որոշ հրապարակումներում գրվում է, որ մորուքը կարող է շատ բան պատմել քաղաքական գործչի մասին։ Հնարավոր է, որ Թրյուդոն իր նոր կերպարով փորձում է  մարդկանց մոտ ավելի լուրջ տպավորություն թողնել:
Կանադայի վարչապետը  միշտ սափրվել է, նրա գրասենյակը չի հայտնել, թե 48-ամյա Թրյուդոն մտադի՞ր է պահել նոր տեսքը, թե՞ ոչ:



Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում