Դյութիչ Հնդկաստանը. գրքեր գունեղ ու կախարդական երկրի մասին (ՄԱՍ 2)

May 1, 2017

«Քիմ»  


Ռեդյարդ Կիպլինգ


Ջոզեֆ Ռեդյարդ Կիպլինգը հայտնի գրող, բանաստեղծ և վիպասան է, առաջին անգլիացին, որ ստացել է Նոբելյան մրցանակ գրականությունից: Կիպլինգի ստեղծագործությունները բուռն արձագանք ստացան ընթերցողների և քննադատների կողմից, հեղինակի հոնորարները ռեկորդային էին, իր կենդանության օրոք հրատարակվել է 4 ժողովածու, որը բավական հազվադեպ երևույթ է:
«Քիմ» վեպը (1901), որը հեղինակը համարում էր իր լավագույն գրքերից, ընթերցողին տանում է դեպի Հնդկաստանի անկրկնելի աշխարհը` 19-րդ դարի վերջ, և պատմում մի իռլանդական սպայի որդու՝ լահորյան դեռահաս Կիմբոլա Օ’Հարիի ճակատագրի մասին, որը ներգրավված էր բրիտանական կառավարության լրտեսական ինտրիգների, այսպես կոչված՝ Մեծ խաղի մեջ: Քիմը ճանապարհորդում է երկրով որպես տիբեթյան լամայի օգնական և աշակերտ, հետևում Հնդկաստանի բազմազանությանը, Մարկ Տվենի խոսքերով՝ ներթափանցում է իր «խորը և նուրբ հմայքով» և աստիճանաբար ձեռք է բերում այլ մշակույթի մարդուն հասկանալու, գնահատելու և սիրելու կարողություն:

«Սարսափելի գիշերվա քաղաքը»


Ռեդյարդ Կիպլինգ


Եվս մեկ գիրք Կիպլինգից: Այս  պատմվածքների մեջ չկա մեկը, որը գլուխգործոց չլինի: Ավելի վաղ գրվածները առաջին հայացքից միամիտ են, ավելի ուշ գրվածները՝ բարդ ու բազմիմաստ: Դրանցից յուրաքանչյուրում հեղինակը հարուստ պարզությամբ պատմում է սյուժեն՝ կարծես այն բացարձակ չհասկանալով, և ավելացնում է տարբեր պատկերացումներ, որոնք բերում են ընթերցողի անհամաձայնությանը:

«Գանգայի դուստրը»


Ռաբինդրանատ Տագոր


Հնդկական գրականության դասական Ռաբինդրանատ Տագորը հայտնի է որպես հրաշալի բանաստեղծ: Սակայն քչերը գիտեն, որ նա հանդիսանում է մի շարք հայտնի վեպերի հեղինակ, որոնցից երկուսը դուրս են եկել հնդկական կինոյի էկրաններ: «Գանգեսի դուստրը» վեպի գլխավոր հերոսը երիտասարդ սկսնակ փաստաբան Ռոմեշն է, որը սիրահարված է գեղեցկուհի Խեմնոլինիին՝ իր լավագույն ընկերոջ քրոջը: Սակայն Ռոմեշի հայրը արդեն գտել է որդուն հարմար հարսնացու և նույնիսկ նշանակել է հարսանիքի օրը…Բարդ սյուժեն, որում միախառնվել են գաղտնիքներն ու դրանց բացահայտումը, կիրքն ու խորամանկությունը, սիրո կորուստն ու դրա ձեռքբերումը, պահում է ընթերցողին լարված առաջինից մինչև վերջին էջերը և պատճառում նրան իսական հաճույք:


«Կրքի խաղը»


Ռաբինդրանատ Տագոր


Թվում էր՝ Բինոդինիին կյանքում սպասվում են միայն երջանիկ պահեր.չէ՞ որ նա երիտասարդ է, գեղեցիկ, կրթված: Բայց ճակատագիրը դասավորվում է այլ կերպ.ամուսնությունից ընդհամենը մեկ տարի անց երիտասարդ կինը դառնում է այրի: Հնդկական օրենքներին համաձայն՝ Բինոդինին իր կյանքի մնացյալ օրերը պիտի ողբար մահացած ամուսնու համար, թաղելով սեփական երջանկություն ունենալու բոլոր հույսերը: Սակայն առույգ և էներգիայով լի կինը չի ցանկանում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ…Ռաբինդրանատ Տագորի վեպը գրվել է մոտ 100 տարի առաջ, բայց նույնիսկ հիմա այն լարված է պահում ընթերցողին առաջին էջից մինչը վերջինը: Ընկերություն և դավաճանություն, նվիրվածություն, սեր և ատելություն հասկացությունները այսօր էլ են հուզում յուրաքանչյուր մարդու:

«Ավազահատիկ»  


Ռաբինդրանատ Տագոր


Ինչպե՞ս է նկարագրված Հնդկաստանի սերը 100 տարի առաջ: Թե այն ժամանակ էլ, ինչպես հիմա, օտար կինը, որքան էլ նա հեռու բարեկամ է, երիտասարդ, միայնակ, փորձառու է տնային գործերում և շփման մեջ, որքան երիատասարդ է կինը, ուրեմն նա ստեղծում է պրոբլեմնե՞ր: «Չոկեր բալի»՝ «ավազահատիկ աչքի մեջ».այսպիսի կեղծանուն է նա ընտրել իրեն, և սիրո ծարավից ցամաքել է նրա սիրտը:


«Սիդհարթա.ճանապարհորդություն դեպի Արևելք»


 Հերման Հեսսե


«Սիդհարթան» Հերման Հեսսեի արձակի մարգարիտն է, որի էջերում տեղ են գտել գրողի ճանապարհորդությունները Հնդկաստանում, ինչպես նաև նրա հետաքրքրությունը դեպի արևելյան կրոններ: Գործողությունները տեղի են ունենում Հնդկաստանը մարդկության ամենախորը և իմաստուն կրոններից մեկի՝ բուդդիզմի հիմանդիր՝ Սիդհարթա Գաութամայի ժամանակներում: Այս փոքր գրքում Հեսսեին հաջողվել է եվրոպացիներին բացատրել դրա իմաստը, ստեղծել իդեալական համակարգ՝ ինչպես պետք է ապրել, ուղղել սխալները, գտնել սեփական «ես»-ը: Այս առակը արժի կարդալ ու կարդալ, ոչ թե սյուժեի և նոր գիտելիքների փնտրտուքների համար, այլ աշխարհի խորը ընկալման համար, որն այն տալիս է: Հրատարակության մեջ կա նաև այլաբանական առակ «Ճանապարհորդություն դեպի Արևելքի երկիր»:


«Երկար ճանապարհ դեպի տուն»


Սարու Բրիերլի


Սարուն 5 տարեկան էր, երբ մեծ եղբոր հետ, նստելով գնացք, որպեսզի ուղևորվեն հարևան քաղաք, կորչել է: Փոքրիկ տղան հայտնվել է դատարկ վագոնում, որը նրան տարել է հեռու-հեռու…Սարուն անընդհատ նստում էր տարբեր գնացքներ հուսալով, որ մի օր կտեսնի ծանոթ վայրեր: Բայց նրան սպասում էին մեծ քաղաքի վտանգներն ու ծուղակները, ինչպես նաև զարմանահրաշ ճանապարհորդություն օվկիանոսից այն կողմ: Գտնի՞ նա տունդարձի ճամփան…


«Ռամայանա, Մահաբհարաթա»


Հնդկաստանի մեծ էպոսը 


Հին Հնդկաստանի էպոսական բանաստեղծությունների ադապտացված վերապատմումն է: Մտնելով համաշխարհային գրականության գանձարան՝ պատկերացում են տալիս հին հնդիկների սովորույթների, բնավորության, հավատալիքների, էսթետիկ և էթիկական պատկերացումների մասին: Նկարազարդված հրատարակություն է: Հեղինակը հնդկագետ ու ազգագրագետ է, պատմական գիտությունների թեկնածու, Ջավահարլալ Ներու միջազգային մրցանակի դափնեկիր:

«Ռամակրիշնան և նրա աշակերտները»


Քրիստոֆեր Իշերվուդ


Քրիստոֆեր Իշերվուդի գիրքը համարվում է լավագույններից մեկը Հնդկաստանի սուրբ Ռամակրիշնայի (1836-1886), նրա աշակերտների և հետևորդների մասին: Ոգեշնչող պատմություն արևելյան մտավորականների, Արևելքի հոգևոր կյանքի մասին:

«Հին Հնդկաստանը.ծագումից մինչև 13-րդ դարը»


Մարիլիա Ալբանեզե


Արևմուտքը հիացած էր Հնդկաստանով դեռ առաջին շփումներից: Գիրքը պատմում է բարդ և հակասություններով հարուստ հնդկական քաղաքակրթության մասին:


«Բուդդա.նրա ապրելակերպը»


Մայքլ Ջորդան


Այս հրատարակությունը վառ ներկայացնում է Բուդդային արվեստում: Հենց բուդդիզմի տարածումով էլ Արևելյան երկրների արվեստում սկսվեց քանդակագործության և գեղանկարչության ժամանակաշրջանը:

«Բուդդիզմի և հինդուիզմի առասպելները»


Անանդա Կումարասվամի, Մարգարետ Նոբել


Այս գրքում դուք կծանոթանաք «Մահաբհարաթայի» հետ.ողբերգական էպոս, որը գովերգում է ազգերի միասնություն, որոնք ապրում են Հնդկաստանում, և «Ռամայանայի» հետ՝ մեծն Վալմիկիի բանաստեղծության հետ, ինչպես նաև բազմաթիվ այլ լեգենդների, ավանդույթների և հեքիաթների հետ: Անեզր հարուստ երևակայություն, բարոյապես կատարյալ հերոսներ, իրենց ինքնազոհաբերությունը, նվիրվածությունը և կատարելության անվերջ ձգտումը թաքնված են այդ աստվածային տեքստերի հիմքում: Գանգան՝ ամենակարող աստվածուհի-գետը, անտառների բարի ու չար աստվածությունները, կապիկները, փղերն ու վագրերը հավասարապես մարդկանց, իշխանների և աստվածների հետ կերտում են պատմությունը: Գանձարանը, որտեղ խնամքով հավաքված են հնդկական մշակույթի ամենաթանկարժեք մարգարիտները, ձեր առաջ է:


«Պատրանքների պալատը»


 Չիտրա Բաներջի Դիվակարունի


Այս գիրքը կտեղափոխի ձեզ «Մահաբհարաթայի» կախարդական աշխարհ, որը վերապատմված է ժամանակակից ձևով: Դուք կիմանաք արքայադուստր Պանչաալիի՝ Պանդավ 5 լեգենդար եղբայրների կնոջ կյանքի պատմությունը: Արքայադուստրը ներքաշված է իր 5 ամուսինների իշխանության համար կռիվների մեջ: Իսկ արքայադստեր բարդ հարաբերությունները սկեսուրի հետ, տարօրինակ ընկերությունը առեղծվածային Կրիշնայի հետ և նրա կապը այն տղամարդու հետ, ով նրա ամուսինների թշնամին է, դարձնում են նրա կյանքը անհանգիստ և անկանխատեսելի: Պենչաալին վառ և ուժեղ կին է, որ նորովի մեզ պատմում է հնդկական աստվածների և ճակատագրի մասին: Մեր աչքերի առաջ նա նուրբ աղջնակից վերածվում է հպարտ թագուհու և սիրող կնոջ և մոր, որը կփոխի ոչ միայն իր, այլև ամբողջ երկրի պատմությունը:

«Պատիվ»


Էլիֆ Շաֆակ


Թուրք գրող Էլիֆ Շաֆակը ստացել է միջազգային ճանաչում իր՝ սիրո և թյուրիմացության մասին հուզիչ պատմություններով, որոնցում միահյուսված են Արևելքի և Արևմուտքի մոտիվները: Երկու երկվորյակ-քույրեր ծնվել են Թուրքիայի և Սիրիայի սահմանին գտնվող գյուղում, որտեղ աղջիներին գնահատում են մաքրության և հնազանդության համար, որտեղ կանանց անվայելուչ պահվացքը կարող է դառնալ սպանության առիթ պատվի համար: Պատիվն այն է, ինչ մնացել է մուրացկանի մոտ: Քույրերից մեկը՝ Ջամիլիան դառնում է տեղի մանկաբարձուհի, իսկ երկրորդը՝ Պիմբին ամուսնանում է և ամուսնու հետ գնում Լոնդոն: Բայց Անգլիայում կյանքը չի դասավորվում: Էդիմը՝ Պիմբիի ամուսինը, հեռանում է նրանից: Միայնությունից Պիմբին գնում է այլ տղամարդու մոտ: Եվ հոր գնալուց հետ դառնալով տան միակ տղամարդը, հերոսուհու որդին՝ Իսկենդերը, հասկանում է, որ պետք է պահի ընտանիքի պատիվը: Բայց հասկանում է, որ կարող է ցավ պատճառել այն մարդուն, որին սիրում է ամբողջ սրտով...

«Բոմբեի ուրվականը»


Շիլպա Ագարվալ


Մի անգամ, երբ մուսոնները գցում են Բոմբեյը տագնապալի վիճակի մեջ, Միզինչիկ անունով աղջնակը բացում է դուռը, որին երեխաներին թույլ չէին տալիս մոտիկ գնալ մայրամուտից հետո: Այդ գիշերվանից հետո հին ու մռայլ ամառանոցի հետ կապված տեղի են ունենում սարսափազդու և առեղծվածային բաներ: Մեծանալով Միզինչիկը փորձում է գտնել այդ խառնաշփոթի մեջ սնահավատություններ, հին միստիկա և մարդկային սուտ: Անցյալի դևերը, որոնք թաքնված են հին տան մռայլ անկյուններում, դուրս են եկել և պատրաստ են ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կապ ունեն 13 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության հետ: «Բոմբեի ուրվականը» լի է իրադարձություններով, տագնապալի հնդկական դետեկտիվ է, որում անհասկանալի կերպով հյուսված են հանցագործությունը, արգելված սերը և միստիկան:

Սկիզբը