«Deti Picasso». Փաստացի լուծարումից մինչև վերածնունդ

September 1, 2015

«Дети Picasso» խումբը վերադարձավ հայրենիք:
«Քելե՛, լա՛ո», «Սարերի հովին մեռնեմ», Սայաթ-Նովա:
«Deti Picasso». Հատուկ ֆոտոշարք Զվարթնոց տաճարում





- Դուք երկուսով նաև խումբ էիք հիմնադրել:
- Այո՛, մենք այդ ընթացքում հասցրեցինք հիմնել «Wattican Punk Ballet» բենդը. նա կիթառ ու ստեղնաշարային գործիքներ էր նվագում, ես էլ երգում էի ու հարվածային գործիքներ նվագում: Մեր երաժիշտները շատ որակյալ մասնագետներ էին: Ի դեպ, նրանք իրենց ճանապարհը շարունակեցին այլ ասպարեզներում, օրինակ՝ նախկին բաս-կիթառահարը վերադարձել է իր մասնագիտությանը ու հիանալի դիզայներական լուծումներով կահույք է ստեղծում, կիթառահարը դարձել է պրոֆեսիոնալ լուսանկարիչ, ալտահար հայուհին այժմ նվագում է շվեյցարական սիմֆոնիկ նվագախմբում և մեծ հաջողությունների է հասել:
«Deti Picasso» խմբի պաշտոնական կայքը
«Depi Picasso» խմբի Youtube էջը





Նոր ալբոմ
- Դուք ցանկանում եք ամեն ինչ իմանալ: Այո՛, նոր ալբոմ ենք ձայագրում, որի աշխատանքային անվանումն է «Тени забытых предков»: Լույս կտեսնի 2015 թվականի աշնանը կամ ձմռանը Բուդապեշտում: Որոշել ենք ձայնասկավառակը նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
- Ալբոմի ձայնագրության համար դրամահավաք էիք կազմակերպել. հանգանակած միջոցներո՞վ եք ձայնագրում:
- Մենք շատ շնորհակալ ենք, այո՛: Ինտերնատեային crowdfunding-ն աննախադեպ արձագանք գտավ: Մեր երկրպագուները նախապես գնում էին մեր երգերը, շապիկներ, իրեր ձեռք բերում, հանգանակում գումար: 300 մասնակցի շնորհիվ մենք հավաքեցինք անհրաժեշտ գումարն ու հիմա մխրճվել ենք այդ աշխատանքի մեջ: Այս աջակցությունը մեծ ուժ տվեց մեզ: