10 փաստ, թե ինչու է ֆուտբոլը քաղաքականացված

November 7, 2015

Հսկայածավալ հեռուստալսարան
Չորս տարին մեկ անցկացվող՝ աշխարհի առաջնության եզրափակիչը բոլոր ժամանակների ամենաշատ դիտվող իրադարձությունն է, լսարանը` մոտ 3 միլիարդ մարդ:
Ակումբների ֆինանսական միջոցները
Մադրիդի «Ռեալի» բյուջեն մոտ 672 միլիոն դոլար է (Վատիկանի պետական բյուջեի կրկնապատիկն է):
Ակումբների քաղաքական սեփականատերերը
Հաճախ ֆուտբոլային ակումբները դառնում են քաղաքական մեծ կշիռ ունեցող մեծահարուստների սեփականություն կամ ֆինանսավորում ստանում են կառավարություններից որպես քարոզչական գործիք (արաբական շեյխեր, ռուս օլիգարխներ, Ադրբեջանի կառավարություն):
Լեգեոներների ֆենոմենը
Ֆուտբոլային ակումբների կազմից անհնար է հասկանալ, թե որ երկիրն են նրանք ներկայացնում. բազմաթիվ ակումբներում խաղում են ֆուտբոլիստներ, որոնք հյուրեր են ակումբը ներկայացնող երկրում: Ակումբն այսպիսով ունենում է ավելի շատ երկրպագուներ արտասահմանում, քան հայրենի երկրում, ինչը խթանում է տարբեր երկրների միջև բարեկամությունը:






 
Ֆուտբոլիստների գերճա­նաչելիությունը
Գերակտիվ լուսաբանման հետևանքով ֆուտբոլիստները դառնում են իսկական հերոսներ, նրանց քաղաքական հայացքների համար թեժ պայքար է ընթանում: (Զինեդին Զիդանին փորձել են օգտագործել քաղաքական նպատակով. Ֆրանսիայի ամենահայտնի ֆուտբոլիստը ֆրանսիացի չէ. ալժիրցի արաբ է):
Ֆուտբոլի միավորիչ հատ­կությունը
Տարբեր երկրների սոցիալական ամենատարբեր շերտերը միավորվում են միայն պատերազմի, տարերային աղետի կամ ֆուտբոլի դեպքում: Ֆուտբոլը համազգային միավորման դրական գործիք է:
«Ծեր» ֆուտբոլիստը իրականում շատ երիտասարդ է

40 տարեկանում ֆուտբոլիստը ֆուտբոլի համար թոշակառու է, միաժամանակ` միլիոնատեր (հայտնի ակումբների դեպքում): Ստացած մեծ գումարները և «երիտասարդ ծերությունը» շատերին դրդում են ներդրումներ կատարել, դառնալ գործարար, ձեռք բերել ազդեցություն, բարեգործություն անել կամ մտնել մեծ քաղաքականություն: Վրաստանի  փոխվարչապետը իտալական «Միլանի» նախկին պաշտպան Կախա Քալաձեն է: Պարագվայի նախկին դարպասապահ Խոսե Չիլավերտն իր երկրում եղել է նախագահի թեկնածու:
Ֆուտբոլը շեղում է ուշադրությունը քաղաքական զարգացումներից
Ֆուտբոլային հանդիպումը միշտ ավելի բարձր վարկանիշ ունի, քան լրատվական արտակարգ թողարկումը:
Ֆուտբոլը` պատերազմի պատճառ

1970 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Սալվադոր-Հոնդուրաս հանդիպման պատճառով երկու երկրների միջև պատերազմ է սկսվել: Հոնդուրասը պարտվել էր...
Ֆուտբոլի չգրված օրենքը
Սա նաև քաղաքականության օրենք է. եթե գոլ չխփես, կխփեն քեզ...