5 խորհուրդ, թե ինչպես ազատվել սոցիալական կայքերի կախվածությունից

November 2, 2016

- «Ձեր կարծիքով ինչ է միայնությունը»:


- «Միայնությունը— դա facebook –ն է»:


Ալյոնա Դոլեցկայա


Վերջին տասնամյակներին ամերիկյան հոգեբանական տարբեր խմբերի ուսումնասիրությունների կենտրոնում գտնվում է ինտերնետ կախվածության և հոգեբանական դիսֆունկցիաների, մասնավորապես միայնության զգացման, դեպրեսիայի միջև առկա կապի բացահայտաման հիմնախնդիրը: Հիմնական ուսումնասիրություններն ուղղված են այն բանին, որ բացահայտեն այն բացասական ազդեցությունները, որոնք ունեն սոցիալական կայքերը, ինտերնետ կախվածությունը:
Մասնավորապես ուսումնասիրության են ենթարկվում Ֆեյսբուքի օգագործման վնասակարության բացահայտման ուղղությամբ: Որոշ ուսումնասիրություններ, օրինակ, Շաուի և Գրանտի ուսումնասիրությունները, վկայում են, որ կախվածությունը սոցիալական կայքերից ուղիղ համեմատական է միայնության զգացմանը:
Օնլայն շփմանը նախապատվություն տալիս են այն անձիք, որոնց բնորոշ է միայնության և մեկուսացվածության զգացողությունը: Մինչդեռ այլ ուսումնասիրություններ, օրինակ Բակերի և Օսվալդեսի, վկայում են այն մասին, որ մարդիկ, որոնք ունեն խնդիրներ դեմ առ դեմ շփման, համարում են սոցիալական կայքերը, մասնավորապես ֆեյսբուքը, ավելի հարմարավետ վայր, որում իրենք հեշտությամբ կարող են շփվել այլ անձանց հետ:
Նման կախվածությունից ազատվելու ամենալավ միջոցը ինքնավերահսկումն է: Հոգեբանները խորհուրդ են տալիս.

  1. Մինչ սոցիալական ցանցեր մտնելը հստակ սահմանել նպատակը, որի համար մտնում եք: Ձեր առջև դրեք հստակ խնդիրներ և ընթացքում մի շեղվեք այլ բաների վրա:

  2. Որպեսզի կարողանանք առավոտյան ժամանակին արթնանալ, մենք օգտագործում ենք զարթուցիչ: Այդ նույն գործիքը կարող եք կիրառել, որպեսզի կարողանաք վերահսկել այն ժամանակը, որն ացն է կացնում սոցիալական ցանցերում: Այն ձեզ հնարավորություն կտա ժամանակին դուրս գալ սոցիալական ցանցերից:

  3. Շատ հաճախ մարդիկ սոցիալական ցանցեր մտնում են օրվա վերջում, որպեսզի մի փոքր մեղմեն իրենց օրվա ընթացքում կուտակված լարվածությունը: Սակայն նման մարդիկ անգամ չեն նկատում, որ շատ ավելի են գերլարվում և հոգնում, քանի որ նման զբաղմունքը լարում է աչքերն ու ուղեղը: Գտեք ռելակսացիայի այլ միջոցներ, օրինակ, լողի գնացեք կամ զբաղվեք յոգայով:

  4. Զգում եք, որ ինքնուրույն չեք կարողանում հաղթահարել ինտերնետից կախվածությունը, դիմեք մասնագետի օգնությանը: Մարդիկ, ովքեր ցականում են դադարել ծխել կամ խմել դիմում են մասնագետի օգնությանը: Նրանք, ովքեր մտածում են, որ ինտերնետ կախվածությունն ավելի քիչ վնասակար երևույթ է, քան ծխելն ու խմելը, սխալվում են: Երբ մարդն անդադար գտնվում է ինտերնետում, նա քայքայում է իր նյարդային համակարգը:

  5. Եվ վերջապես, փորձեք երկու շաբաթով ջնջել ձեր բոլոր սոցիալական պրոֆայլները, գնեք նոթատետր և վերջինիս մեջ ամեն օր գրառեք այն ամենը ինչ ձեզ հետ տեղի է ունենում օրվա ընթացքում` գնումներ, կինոդիտումներ, ընթերցանություն, և այն ամենը, ինչ դուք կհասցնեք անել օրվա ընթացքում: