Ի՞նչ են սովորեցնում մեզ երեխաները

May 7, 2016

Մեծահասակները հաճախ մտածում են` ինչ ու ինչպես պետք է սովորեցնել երեխաներին: Բայց երեխաներն այնքան խելացի ու իմաստուն են, որ մենք կարող ենք  նրանց հետ շփումից ինքնազարգանանք:
Մենք կախված ենք միմյանից
Մեծերի աշխարհում ընդունված է լինել ինքնահաստատված ու անկախ: «Ես ունեմ ինձ, և ոչ մեկ հարկավոր չէ ինձ»: Ընդունված է մտածել, որ եթե չես կարողանում անել ինչ-որ բան առանց որևէ մեկի օգնության ուրեմն դու թուլակամ ես:
Երեխաները ամեն ինչում կախում ունեն մեծերից, սակայն դա չի ստորացնում նրանց ես-ի զգացումը: Նրանք մեծանում են ու որոշ ժամանակ անց զբաղեցնում են հենց իրենց ծնողների տեղը՝ սկսում են օգնել նրանց հագնվել, գնել նվերներ, տանել բժշկի:  Երբ երեխաները  ունենում են սեփական երեխանները, շրջանը սկսում է կրկնվել:
Մենք կախված ենք մեկս մյուսից` անկախ տարիքից, մենք բոլորս ունենք ուշադրության կարիք: Հենց դա է, որ ստիպում է մարդկանց պահպանել իրենց տեսակը: Մի մեծամտացեք ձեր անկախությունից, միանգամից զանգահարեք ծնողներին:
Սերը` դա...
Մեծահասակների մոտ սեր բառը ասոցացվում է ինչ-որ մեկին հասնելու հետ: Նա ինձնից ստանում է ստաբիլ եկամուտ ու աջակցություն: Ես նրանից համեղ կերակուրներ և նոր արդուկված վերնաշապիկ: Կարծես թե ամեն ինչ արդար է, միաժամանակ պարտավորեցնող:
Երեխաները, ոչ մի բան չեն անում նպատակային, երկար ժամանակ նրանք ուտում են ու միայն քնում, բայց մենք սիրում ենք նրանց: Սիրում ենք այնպես ինչպես, որ կան: Այստեղ չի աշխատում ընդունված մեթոդները. «Ես հոգ կտանեմ քո մասին, եթե թողնես քնեմ»: Մենք ընդունում ենք մեր երեխաներին ամբողջովին, իրենց խնդիրներով ու քմահաճույքներով: Այստեղ դու չես սպասում էգոիստական ինչ որ վերաբերմունքի, միայն սիրում ես:
Մենք ընդհանուր շատ բան ունենք
Ցանկացած հասուն մարդ որևէ ժամանակ եղել է երեխա: Միայն այն միտքը, որ մենք եղել ենք երեխա ու մտածել ենք վատ բաների մասին արդեն վախեցնում է:
Անհրաժեշտ է հիշել այն մարդկանց, որոնց մենք չենք սիրել կամ նեղացած ենք, իրենք էլ ժամանակին քայլել են տակդիրներով: Հիշեք, որ ձեր ու իրենց նմանությունը  մեծ է:  Հիշեք սա, ինչ-որ մեկին քննադատելուց առաջ:



Հետաքրքիր է կարդալ նաև`



Փողը ամենակարևորը չէ
Ագահությունը ժամանակակից աշխարհի համար կործանարար երևույթներից մեկն է: Եթե մտածում եք, որ ձեր աշխատանքային ծանրաբեռնավածությունը, աշխատավարձը, կամ հասարակական դիրքը մեծանում է ու ձեզ սպառնում է գոռոզությունը, ապա շփվեք երեխաների հետ:
Երեխաների համար միևնույնն է` ինչ մեքենա եք վարում դուք, կամ ինչ աշխատանք ունեք ու որտեղ եք ապրում: Ամենակարևորը երեխաների հետ շփման մեջ այն է, ինչ կարող եք խաղալ, ինչքան հետաքրքիր պատմվածքներ գիտեք: Հենց այս ֆոնին երեխաները սկսում են վստահել ձեզ:
Մեզ հարկավոր է  հետևել նրանց օրինակին, ընտրել ընկերներին, ոչ թե նրանց գրպանի պարունակության կամ զբաղեցրած պաշտոնի համար, այլ հոգուն հարազատ:
Երջանկությունը մանրուքների մեջ է
Երեխաները զգալով դիմացինի անմիջականությւոնը ուրախանում են ու իրենց զգում են երջանիկ:  Նույնիսկ աննշան թվացող բառակապակցությունները կարող են երջանկացնել երեխաներին՝ «Նայիր ինչ գեղեցիկ է: Դու շատ թիթզ ես և այլն»
Մեծերը, եթե ցանկանում են ունենալ դրական էմոցիա, կպահանջվի երկար ժամանակ:
Ի վերջո, գրողը տանի մենք մեծ ենք ու մեզ հնարավոր չէ խաբել: