Ինչպե՞ս  տնտեսել ժամանակն ու ուժերը մինչև երեխան դառնա մեկ տարեկան

Ինչպե՞ս տնտեսել ժամանակն ու ուժերը մինչև երեխան դառնա մեկ տարեկան

Երեխայի կյանքի առաջին տարին երիտասարդ ընտանիքի համար իսկական փորձություն է: newmag-ն առաջարկում է խորհուրդներ, որոնք կօգնեն չդառնալ տանջված ծնողներ:

Ժամանակակից երիտասարդ ծնողները, սովորաբար, նորածին երեխաների հետ շփման շատ քիչ փորձ ունեն, իսկ ամենամոտ փորձառուները նորաթուխ տատիկներն են, որոնք վստահ են, որ առաջին տարում երիտասարդ ծնողները չեն քնում, չեն ուտում ու առավելագույնս տանջված են լինում:

Քնել երեխայի հետ

Ոչ մի տան մաքրում ու ուտելիքի պատրաստում լավ քնած մայրիկից ու կնոջից ավելի լավ չի կարող լինել: Ավելին, քնած մայրիկն ավելի շատ բանի է ընդունակ: Եթե ինձ հարցնեին, երեխայի կյանքի առաջին ամիսներին ինչն է ամենակարևորը, ես կասեի՝ քունն առած մայրիկը: Իհարկե, առանց քնելու էլ կկարողանաք, կարողանում են տեսականորեն բոլորը: Բայց, հավատացեք, մի օր կհասկանաք, քունն ամենակարևորն է:

Ծննդաբերությունից հետո կարող է սկսվել ուժեղ մազաթափություն

Առանց խուճապի: Հղիության ժամանակ էստրոգենի պարունակությունն օրգանիզմում բարձրանում է, այդ պատճառով էլ մազերի կյանքը երկարում է: Շատերն են նկատում, որ մազաթափությունը դադարում է: Ծննդաբերությունից մի քանի ամիս անց, երբ էստրոգենի մակարդակը կարգավորվում է, մազերը թափվում են փնջերով: Շուտով, դրանց փոխարեն նորերը կաճեն:  Խմեք վիտամիններ, հատկապես, եթե կրծքով եք կերակրում, կարճ սանրվածք արեք, բայց պահպանեք հանգստություն: Խուճապի մեջ ընկնել կարելի է, եթե մի քանի ամսից թափված մազերի փոխարեն նորերը  չեք տեսնում:

Զբոսանքը փոխարինեք պատշգամբով

Առաջին ամիսներին երեխաները զբոսանքի ժամանակ քնում են: Այդ դեպքում, ինչո՞ւ նույնը չանել պատշգամբում: Կարիք կլինի մի քիչ տանջվել, որպեսզի կարողանաք երեխային սովորեցնել քնել առանց շարժման ու օրորվելու: Սա հատկապես կարևոր խորհուրդ է այն մայրիկների համար, որոնք շարունակում են աշխատել տնից: Բայց մի մոռացեք, որ ձեզ էլ է պետք մաքուր օդ ու արև: Շատ տարվեք պատշգամբով, կվերածվեք աչքերի տակ կապտուկներով վամպիրի: Արևային լավ եղանակին՝ դուրս, վատ եղանակին՝ պատշգամբ:

Երեխային ամեն ինչի էլ կարելի է վարժեցնել

Գիշերանոթում միզել, քնել առանց ծծակի, առանց օրորելու, օրորոցում, առանց ձեր օգնության. Այս ցանկը երկար կարելի է շարունակել, ու այդ ամենին հնարավոր է վարժեցնել երեխային: Դուք կարող եք ամեն ինչ, բայց ոչ միանգամից: Պետք է որոշել, որն է կարևոր, հատկապես, եթե օրվա ընթացքում օգնողներ չկան: Եթե ձեզ համար կարևոր է ընտանիքում տիրող մթնոլորտը,  ձեր առողջությունը, ընտրեք մի քանի սկզբունքային կետեր ու աշխատեք դրանք կատարելու ուղղությամբ: Մնացածը պետք է զոհաբերել:


Ինչո՞ւ չի կարելի «ամենալավը երեխաներին» տալ


Լողանալու ջուրը պետք չէ եռացնել

Քաղաքային ջրամատակարարման պայմաններում ավելի լավ կլինի գնել ֆիլտր՝ քլորի մեծ քանակից խուսափելու համար, քանի որ այն չորացնում է երեխայի մաշկը:  Լոգանքի փրփուրը,  չերեդայի թուրմերը  երեխայի լոգարանը պարզապես դարձնում են գունեղ սուպ: Ամենօրյա լոգանքը ոչ այնքան երեխային մաքուր պահելու համար է, քանի որ երեխան այդքան չի կարող կեղտոտվել, այն ավելի շատ փոքրիկին հոգնեցնելու համար է:

Երեխաների ձեռքներն ու ոտքերը սառն են լինում

Ոտքերի ու ձեռքերի անոթները նեղանում են, որպեսզի ջերմությունը մարմնի ներսում պահպանվի: Եթե երեխայի ձեռքերն ու ոտքերը տաք են, ուրեմն նա շոգում է: Զբոսանքի տանելուց երեխային հագցնելու սկզբունքը՝ ինչպես մեծը կհագներ, գումարած եւս մեկ հագուստ, միֆ է: Հակառակը, պետք է մեկով պակաս հագցնել:  Ստուգեք թևատակերն ու տակդիրի տակը: Եթե տաք ու կարմրած են այդ հատվածները, երեխան շատ  է շոգում, եւ գուցե, հենց այդ պատճառով էլ լացում է:

Երեխան բազմոցից, հաստատ, կընկնի

Կընկնի, կլացի: Հիշեք, ուղեղի ցնցումի նշանները.

  • Տարբեր տևողության ուշաթափություններ
  • 15–20 րոպե տևող լաց
  • Լայնացած բիբեր, որոնք չեն արձագանքում լույսին

 

Գրել կարծիք