[InterPress] Կառավարության նոր կարգավորումները կսահմանափակեն ազատ խոսքը Սպիտակ տան շրջակայքում

October 20, 2018

 «Ազգային պարկ» ծառայությունը նոր կանոնների առաջարկը ներկայացրել է Ֆեդերալ ռեեստրին: Ծառայությունը պնդում է, որ կարգավորումն ընդամենն ընթացիկ թարմացում է: Շատ ընդդիմախոսներ, սակայն, կարծում են, որ այս քայլով փորձում են սահմանափակել ամերիկացիների իրավունքները, որպեսզի նրանք չկարողանան հավաքվել ազատ ու  դեմոկրատ երկիրը խորհրդանշող հուշարձանների մոտ:
Առաջարկվող կարգավորման ազդեցությունը հիմնականում կզգացվի Սպիտակ տանը, որտեղ պատմականորեն ամերիկացիներն իրենց ձայնը լսելի են դարձնում ազգային խնդիրների վերաբերյալ: Նոր կանոնները կտարածվեն նախագահական նստավայրի շրջակայքի վրա՝ հանրության համար ազատ թողնելով միայն հինգ-ոտնաչափ երկարության տարածք:
Սուֆրաժիստները, որոնք 1917 թվականին հավաքվեցին Սպիտակ տան դիմաց և պահանջեցին քվեարկել հօգուտ կանանց, ըստ այս նոր առաջարկվող կանոնների՝ պետք է սահմանափակվեին փոքր տարածքներով։ 2014-ին էլ չէր կայանա Քեյսթոն XL նավթատարների դեմ բողոքի ակցիան, երբ հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին՝ Սպիտակ տան ցանկապատին պլաստմասսե կապանքներով իրենք իրենց կապելու համար։  
«Այդտեղ ձերբակալվելը խորհրդանշական արժեք ուներ նրանց համար»,- նավթատարների դեմ բողոքողների մասին ասել է Վաշինգտոնի Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության տնօրեններից Արթուր Սփիթցերը։



Կարդացեք նաև.



Սպիտակ տան շրջակայքում որոշ տարածքներ արդեն իսկ ժամանակավորապես փակվել էին հետիոտնի համար՝ ի պատասխան «ցանկապատով ցատկողների», որոնք փորձել էին Սպիտակ տուն մտնել։ Նոր կանոնակարգումն այս տարածքները  կփակի մշտապես՝ չնայած, որ վերջերս տեղադրվել էր բավական դժվարանցելի ցանկապատ:
Կառավարության առաջարկները կարգելեն բեմերի և հնչյունային տեխնիկայի տեղադրումն ինքնաբուխ հավաքների ժամանակ, ինչպիսիք, օրինակ, եղան, երբ Թրամփի ադմինիստրացիայի ճամփորդական արգելքի կամ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին երեխաներին իրենց ծնողներից բաժանելու վերաբերյալ քաղաքականության դեմ։
Ազգային պարկ ծառայության խոսնակ Բրենթ Էվերիթը նամակում ասել է, որ նոր կանոններն վերաբերվելու են ավելի նոր հուշարձանների համար, օրինակ՝ Կորեական պատերազմի վետերանների հուշարձանը, Վիետնամի վետերանների և Մարթին Լյութեր Քինգի հուշարձանները: Նա պնդում է, որ Սպիտակ տան կանոնների փոփոխությունն արվել է Գաղտնի ծառայության խնդրանքով։ Էվերիթը մեկնաբանել է նաև Վաշինգտոնի որոշ զբոսայգիներում կառույցներ տեղադրելու համար թույլտվության անհրաժեշտության մասին փոփոխությունը, որը պայմանավորված է վերջին իրադարձություններով։ Խոսքը ՄըքՖերսոնի հրապարակը գրաված բողոքի ակցիաների մասին է, որոնց ընթացքում ստեղծված ժամանակավոր կառույցներն առողջության և անվտանգության տեսանկյունից խնդիրներ առաջացրին մասնակիցների և քաղաքի համար։

Շարունակությունը՝ InterPress.am-ում





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում