Հեռախոսը Սպիտակ տուն բերած նախագահը.  Ռաթերֆորդ Հեյս

Հեռախոսը Սպիտակ տուն բերած նախագահը. Ռաթերֆորդ Հեյս

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրելու են երկրի 45-րդ նախագահին: newmag-ն անդրադառնում է ԱՄՆ բոլոր նախագահներին` ներկայացնելով նրանց մասին գրեթե անհայտ, զարմանալի փաստեր:

Hayes_Civil_WarԱՄՆ 19-րդ նախագահ (1877-1881) Ռաթերֆորդ Հեյսի ընտրությունն առ այսօր համարվում է ԱՄՆ պատմության մեջ կայացած ամենախնդրահարույց քվեարկությունը: Հեյսը եղել է քաղաքացիական պատերազմին մասնակցած ԱՄՆ 5 նախագահներից մեկը, բայց միակը, որը 4 անգամ վիրավորվել է:

Նրա կինն եղել է բարձրագույն կրթություն ստացած առաջին առաջին տիկինը: Հեյսն արգելել է ոգելից խմիչք օգտագործել Սպիտակ տանը:

ԱՄՆ այս նախագահի օրոք Սպիտակ տանն առաջին անգամ տեղադրվել է հեռախոս:

Աշխատանքները ղեկավարել է անձամբ Ալեքսանդր Բելը: Հեյսը եղել է առաջին նախագահը, որը պաշտոնավարման ընթացքում այցելել է երկրի արևմտյան նահանգներ ու եղել Խաղաղ օվկիանոսի ափին:

Ռաթերֆորդ Հեյսը առաջարկել է փոխել նախագահության ժամկետը: 2 անգամ 4 տարին փոխարինել 1-անգամյա 6 տարով: Չի հաջողվել, ինչի պատճառով էլ նա հրաժարվել է առաջադրվել երկրորդ անգամ:

Գրել կարծիք