Ծնողական հսկողություն. Ինչպե՞ս հետևել երեխային, բայց միևնույն ժամանակ չափը չանցնել

October 23, 2017

Վերահսկում ենք իրականությունը


Հսկողությունը մեծանում է երեխայի մեծանալուն զուգահեռ: Նորածնին կարելի է հետևել տեսադայակի օգնությամբ, բայց երբ երեխան մեծանում է դժվարանում է նաև նրա տեղաշարժը հսկելը, անհրաժեշտություն է  առաջանում այլ միջոցներ ձեռնարկել:
Հանրային պալատի վիճակագրական տվյալով  տարեսկզբից ՌԴ-ում կորել է 1350 մարդ, որից 300-ը` երեխաներ: Parents, Teens and Digital Monitoring հետազոտական կենտրոնի տվյալով ծնողների 39%- ը զտում է տեղեկությունը, որը կարող են ստանալ երեխաները համացանցից և միայն 19 %-ն է վերահսկում երեխաների գտնվելու վայրը սմարթֆոններ ներբեռնած հատուկ ծրագրերի միջոցով: Ամենակարևորն այստեղ այն է, որ տհաճ «որտեղ ես» հարցն այլևս ակտուալ չէ: Միևնույն ժամանակ, սմարթֆոնը կարելի է կորցնել, դա առաջին բանն է, որ երեխայից կխլի փողոցում հանդիպած խուլիգանը:
Lexand Kids Radar- ը մանկական ժամացույց է ներկառուցված GPS համակարգով. Դրանց միջոցով հեշտությամբ կարելի է վերահսկել երեխային, նրա գտնվելու վայրի մասին ամբողջ տեղեկությունը փոխանցվում է ծնողի հեռախոսին: Սարքն ունի նաև Wi-Fi կետերին միանալու հնարավորություն, որը թույլ է տալիս գտնել այն ցանկացած վայրում: Այն նաև քարտեզի վրա անվտանգ վայրերը նշելու հնարավորություն է տալիս: Երբ երեխան հատում է անվտանգ վայրի սահմանը, ծնողն անմիջապես ստանում է ազդանշան:
Գաջեթի թերևս ամենակարևոր առավելությունն ահազանգի կոճակն է: Երեխան կարող է սեղմել այն ծնողին ուղարկելով վտանգի ազդանշան: Դուք կարող եք անջատել ծանուցումների ազդանշանները և պայմանավորվել, որ կարձագանքեք միայն ահազանգի ազդանշանի ժամանակ, այսպես երեխան անընդհատ հսկողության զգացումից իրեն ընկճված չի զգա: Kids Radar-ն ունի նաև գաղտնալսելու հնարավորություն, Դուք կարող եք լսել` ինչ է կատարվում այն տարածքում, որտեղ երեխան է: Օրինակ, եթե երեխան սեղմել է ահազանգի կոճակը կարող եք լսել, թե ինչ է պատահել` վեճ դասընկերների հե՞տ, ագրեսիա ուսուցչի կողմի՞ց, թե՞ այլ բան: Ի դեպ անծանոթները չեն կարող «ահազանգել» գաջեթին:
Երեխաները հաճախ կորում են ամբոխի մեջ, առևտրի կոնտրոններում կամ տոնակատարությունների ժամանակ, դրա համար բավական է անուշադրության միայն մեկ պահ: Նման դեպքերը սովորաբար լավ ավարտ են ունենում, եթե չհաշվենք կորցրած նյարդային բջիջները: Այս դեպքում ձեզ օգնության կգա ուղեկցության ռեժիմը: 


Երեխաների թեմաներով գրել ենք նաև․



Վերահսկում ենք համացանցը


Երեխային վտանգավոր տեղեկությունից պաշտպանելու բազմաթիվ միջոցներ կան․


  • Առանձին ծրագրերի կասեցում կամ դրանց սահմանափակում գաղտնաբառով,

  • Ծրագրեր, որոնք ստեղծում են իրենց պաշտպանիչ շերտը սմարթֆոնում: Երեխան ուղակի չի կարողանա բացել այդ պատուհանները,

  • Բրաուզերների կոնտենտի վերահսկում:


Կարելի է ընտրել այս բազմազանությունից ու հանգստանալ այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չի սովորել դրանք կոտրել, իսկ այդ պահն անպայման կգա: Միևնույն ժամանակ, եթե երեխան կարողացել է շրջանցել ձեր կողմից դրված արգելքները, ենթադրվում է, որ նա կարող է նաև ինքնուրույն զտել համացանցից ստացած տեղեկատվական հոսքը: Երեխան վաղ թե ուշ կբախվի բացասական տեղեկությանը, ծնողի պարտականությունն այն զտելը չէ, այլ բացատրելն է, թե ինչ է պետք անել:
Վերահսկողության հետ մեկտեղ միշտ առաջարկեք ազատություն․

  • Վերահսկեք ֆիզիկական անվտանգությունը, բայց երեխային էլ ազատ կողմնորոշվելու իրավունք տվեք,

  • Դուք նրան տալիս եք թրեքեր-ժամացույց, բայց նա պետք է ինքնուրույն հավաքի դպրոցական պայուսակը,

  • Դուք պայմանավորվում եք, որ կմիացնեք տեղակայման վերահսկողության ֆունկցիան, բայց թույլ կտաք նրան դպրոցից հետո զբոսնել ընկերների հետ,

  • Խնդրեք նրան ձեզ զանգել երեկույթից, որպեսզի դուք իմանաք ինչպես են գործերը, այլապես պայմանավորված ժամին, դուք կմիացնեք սարքն այդ մասին ինքնուրույն իմանալու համար,

  • Սովորեցրեք երեխային սեղմել ահազանգի կոճակը և թույլ տվեք նրան գիշերել ընկերոջ տանը,

  • Դուք սոցցանցում ընկերներ եք, բայց  չգիտեք նրա անձնական էջի գաղտնաբառը։


Որքան մեծ է երեխան, այնքան ավելի շատ կարելի է նրան վստահել: Դժվար թե կարողանաք փակել համացանցը երեխայի առջև, այդ պատճառով սեփական անձի հանդեպ պատասխանատվության զգացումը պետք է դաստիարակել հնարավորինս վաղ հասակում:

LIFEHACKER