«Կինոտավր 2015». Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակին

June 15, 2015

mk.ru կայքը գրում, որ հայազգի ռեժիսորի ֆիլմում խաղացել են ռուսական կինոմատոգրաֆիայի հայտնի աստղեր, ինչպիսիք են Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդրա Բորտիվը և ուրիշներ:
«Ինձ համար սա շատ կարևոր մրցանակ է, քանի որ ես առաջին անգամ և հասկանոլվ այս ֆիլմը ստեղծել եմ հանդիսատեսի համար, մեծ կինովարձույթի համար»,- ասել է Աննա Մելիքյանը մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Ալեքսեյ Ֆեդորչենկոյին «Հեղափոխության հրեշտակները» ֆիլմի համար:
http://www.youtube.com/watch?v=GxY1g9wd8fQ&feature=youtu.be