BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարը ներկայացնում է

Հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարը ներկայացնում է Սաթի Սպիվակովայի «Իրական դասական» գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը հրատարակել է «Տեֆիի» մրցանակակիր, թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի «Իրական դասական» ժողովածուն։ Գրքում զետեղված են մի քանի տասնյակ զրույցներ, որոնք բացահայտում են ժամանակակից արվեստի մարդկանց: Մայա Պլիսեցկայ

Սորբոնի համալսարանի շրջանավարտ Սաթի Սպիվակովան արվեստի աշխարհի աստղերի հետ զրույցները կարողացել է հավաքել մեկ ժողովածուում։ 300-ից ավելի հեռուստազրույցներից գրքում ընդգրկել է միայն մի քանի տասնյակը։ Յուրաքանչյուր հարցազրույցի համար Սպիվակովան նախաբան է գրել, որպես վերջաբան կցել է իր զրուցակցի համար կարևոր երաժշտական ստեղծագործությունները, ներկայացրել նրանց երաժշտական նախասիրությունները:  Մեկ գրքով նրան հաջողել է ապացուցել՝ դասականը ձանձրալի չէ։

Ինչպես հեղինակն է ասում՝ բոլոր զրույցները, թանկարժեք մարգարիտների նման շարվելով մեկ թելի վրա, ստեղծել է մանյակ. ««Իրական դասական» հավաքածուի յուրաքանչյուր գլուխ սկսվում է իմ ներածականով: Համավարակն օգնության եկավ՝ նվիրելով թանկարժեք ժամանակ, որ ընտրեի հատկապես այն զրույցները, որոնցում, ըստ իս, երաժշտության մասին խոսակցության միջոցով ընթերցողի առաջ բազմաթիվ մանրամասներով ներկայանում է հերոսներից  յուրաքանչյուրի անհատականությունը»:

«Իրական դասական» համանուն հեռուստածրագիրը 2020 թվականի ապրիլի 20-ին դարձավ 10 տարեկան: Հեռուստատեսության համար սա չափազանց պատկառելի տարիք է: Այս հաղորդմաը հյուրընկալել են աշխարհահռչակ դեմքեր, անզուգական արտիստներ, որոնց զրույցները բացահայտում են ոչ միայն նրանց կերպարները, այլ շնորհիվ Սպիվակովայի, ժամանակի ամենակարևոր հարցերն են քննարկում, որոնք հետո տեղ գտան նաև Newmag-ի հրատարակած գրքում. «Մայա Պլիսեցկայան այն մարդկանցից է, որի հետ հանդիպումն ու շփումը կարելի է ճակատագրի նվեր համարել: Թանկագին նվեր: Ես երջանկություն և առանձնաշնորհ եմ ունեցել կենդանի առասպելի հետ դեմ առ դեմ շփվել երկար ժամանակ»:

Հարցազրույցների շարքը Սաթի Սպիվակովան լրացրել է մի քանի հեղինակային զրույցներով մեկ այլ՝ «Կամերտոն» ծրագրից, որ եթեր է հեռարձակվել «Կուլտուրա» ալիքով 2005-2010 թվականներին: Այդ շարքում հազվագյուտ հարցազրույցներ են եղել, որոնց հերոսների հետ այս կամ այն պատճառով հեղինակը չի կարողացել հանդիպել «Իրական դասականի» գոյության 10 տարիների ընթացքում. «Այս գրքի մեկ այլ, իմ կարծիքով, յուրօրինակ գաղափարն այն է, որ յուրաքանչյուր գլխի վերջում բերված է ծրագրերում հիշատակված կամ հնչած երաժշտական ստեղծագործությունների ցանկը»:

«Իրական Դասականը» Newmag-ը ներկայացնում է «Օրակուլ» մատենաշարի շրջանակում: Նախագծի գործընկերներն են Երևանի կոնյակի գործարանը և Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության Ռուսական գրքի կենտրոնը: Գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսի համար Հայաստան է ժամանելու Սաթի Սպիվակովան: Արիտստի այցի ժամանակացույցը՝ հաջորդ հրապարակումներում:

Տարածել