Կլինի՞ հայրենադարձություն, ովքե՞ր կվերադառնան Հայաստան. սոցիոլոգիական հետազոտություն, որ վերածվել է գրքի (տեսանյութ)

August 5, 2023

Նարե և Միհրան Գալստյանները կատարել են ուշագրավ հետազոտություն, զրուցել են հենց լոսանջելեսահայերի հետ, հարցումները շարունակել տարբեր երկրներից Հայաստան ներգաղթածների շրջանում, քննության առել հայրենադարձության բոլոր շերտերը՝ օրենսդրականից մինչև կառավարչական, և ներկայացրել իրենց եզրահանգումն ու գործնական առաջարկները։ Նրանց աշխատանքը մի նպատակ է ունեցել. պարզել՝ կլինի՞ հայրենադարձություն և ովքե՞ր կվերադառնան Հայաստան։ Ներկայացնում ենք հեղինակներից՝ Նարե Գալստյանի զրույցը, որտեղ նա անդրադարձել է գրքի ամենաուշագրավ հարցերին։

Հայրենադարձությո՞ւն, թե՞ Էթնիկ վերադարձ  

Շատ ընդունված է հայաստանյան կոնտեքստում հայրենադարձությունը, բայց դա չի արտացոլում այն, ինչը ուզում ենք: Հայրենադարձություն տերմինն ենք ասում, որ չի արտացոլում շատ դեպքերում այն, ինչ նկատի ունենք: Ու երբ մի բանի դնում ենք տերմին, որը չի համապատասխանում էությանը, խնդիրը կարծես փակում ենք արհեստական: Երբ ասում ենք հայրենադարձություն,  չենք հասկանում, հայրնեիքը որքանով է բազմաշերտ, որքանով է Հայաստանը հայրենիք կամ սփյուռքի հայերի համար իրենց հայրենիքն է: Հասկանալու համար խնդիրը նախ պետք է ճիշտ անվանում տալ, հետո ըստ դրա լուծումներ առաջարկել: Պետք է խորը ուսումնսիրել, որ հասկանանք, թե ինչը կնպաստի հայրենադրձությանը, իրագործելի է, թե ոչ, ու ինչ պետք է անել:

Լոսից եկող կա՞

Ովքե՞ր կվերադառնան Հայաստան։ Իհարկե, դժվար է պարզ հարցին բարդ պատասխան չտալ, դժվար է վերցնել մի խումբ ասել, որ իրեքն ավելի հակված են գալ Հայաստան: Բայց Հայաստանից գնացածների կապերը Հայաստանի հետ ավելի իրական են: Գրքում էլ կտեսնեք, որ հնարավոր հայերենադարձության խումբ են  Հայաստանից գնացածները: Բարեկամներ ունեն, բնակարան, կապեր, որ ավելի ամուր են, քան դասական սփյուռքի դեպքում: Հայաստանից գնացածները ավելի սերտ կապեր ունեն Հայաստանի հետ: Առանձնացրել ենք նաև երիտասարդ սերնդին, որ տարբեր ծրագրերով վեց ամսով օրինակ, գալիս են Հայաստան: Օրինակ, մի երիտասարդ ասեց լավ հնարավորություն էր իր համար, հասկանալ, ինչ է իրականում Հայաստանը Արարատի նկարից բացի: Շատ դեպքերում դա նաև հնարավորություն է կարճաժամկետից հետո իրոք վերադառնալ Հայաստան՝ ամուսնության, աշխատանք գտնելու շնորհիվ:

Կլինի՞ հայրենադարձություն, թե՞ ոչ

Գրքում ասում ենք, որ 40-ականներիր լայնածավալ մեծ հայրենադարձությունը, կարծրատիպ է ստեղծել, որի մասին խոսում են տարբեր քաղաքական հարթակներում, հայտարարություններ անում: Բայց մեր հետազոտությունը ցույց է տվել, որ մասայական հայրենադարձություն հնարավոր չէ: Հնարավոր է  երկու պարագայում. Եթե ՀՀ-ում իրավիճակը շատ լավ է, կամ այն երկրում, որտեղ ապրում են, շատ վատ է: Բայց բավարար պայման չէ, օրինակ, սիրիահայերի դեպքում տեսանք, որ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ: Ու շեշտը պետք է դնել ավելի կամավոր վերադարձի, փոքր թվերով, ավելի թիրախավորված ու ավելի սեգմենտավորված:

Լոսի հայերը

Լոս Անջելեսի համայնքը, հայերն ավելի շուտ, տարբերվում են, նրանք  շատ ինքնաբավ են, հայերը շատ են, այն խնդիրներին չեն բախվում, որոնց, օրինակ, Հոլանդիայի հայերը: Ինքնության պահպանումը, կապը հայերի հետ կա: Հարազատներն են շատերի այստեղ, սովորական խանութներում հայկական ապրանք կա, հեշտությամբ կարելի է մոռանալ Հայաստանո՞ւմ ես, թե՞ Լոս Անջելեսում: Գրքում դրան չենք անդրադարձել, բայց անդրադարձել ենք վանող ու ձգող գործոններին: Մենք հայրենադարձությունը չենք դիտարկել, որպես էմոցիոնալ, էթնիկ պատկանելությամբ պայմանավորված խնդիր, մեքն դիտարկել ենք միգրացիայի տեսանկյունից: Նշել ենք այն խնդիրները, որոնց բախվում ենք իրենք հայրենադարձության մասին մտածելիս: 

Կարդացեք նաև