BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Լոսից եկող կա՞» գրքի հեռուստաշնորհան

Տեղի ունեցավ «Լոսից եկող կա՞» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Արմենիայի «Բարի լույս» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Լոսից եկող կա՞» գրքի հեռուստաշնորհանդեսը։ Սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյաններն ուսումնասիրել են վերջին տասնամյակների մի բարդագույն խնդիր և փորձել պատասխանել կարևոր հարցի՝ հայկական սփյուռքի ամենամե

«Լոսից եկող կա՞» աշխատության դիտակետում Լոս Անջելեսի հայկական համայնքի հայրենադարձման խնդիրներն են, հեղինակները պատմական գիտությունների դոկտոր Միհրան Գալստյանն ու սոցիոլոգ Նարե Գալստյանն են։ Ուսումնասիրությունը պատասխանում է մեկ հարցի՝ «Լոսից եկող կա՞»: Հեղինակները զրուցել են հայկական ամենամեծ համայնքի՝ Լոս Անջելեսի հայերի հետ, սոցիոլագիական հարցումներն արել են նաև Հայաստան ներգաղթածների շրջանում ու փորձել հասկանալ՝ Ամերիկյան երազանքի հետևից գնացողները պատրա՞ստ են կրկին վերադառնալ Հայաստան:

Գրքի համահեղինակ, պատմական գիտությունների դոկտոր Միհրան Գալստյանի խոսքով, սպասելիքները, որ Հայաստանում կհավաքվի 5 մլն մարդ, այդքան էլ իրատեսական չեն: Ըստ նրա,  սփյուռքի տարբեր հատվածներ Հայաստանի հետ ունեն կապվածության տարբեր մակարդակներ, և Սփյուռքում  հայրենիքն ու ազգային պետությունը դեռևս նույնական չեն.

«Մեզ պետք է, որպեսզի երկրի տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, մշակութային խնդիրները լուծվեն, այսինքն՝ ստեղծվեն ձգող պայմաններ, որոնք հնարավորություն կտան, որպեսզի մարդիկ տեղափոխվեն Հայաստան: Մարդ չի կարող իր պլանավորած ապագան, կենսակերպը թողնել ու գնալ մեկ այլ կենսակերպի հետևից, չէ՞ որ նա գնացել է իր երազանքների հետևից: Մեր այն հարցին, թե «ի՞նչ պայմանների դեպքում կտեղափոխվեք ու բնակություն կհաստատեք Հայաստանում», նյութերն ընթերցելուց հասկացա, որ հարցազրույցի մասնակիցների  նույնիսկ 1/3-ը չէր էլ մտածել տեղափոխվելու մասին: Այդ հարցը նրանց համար ակտուալ չէր, և նրանք այդ հարցի մասին սկսում էին մտածել հենց հարցազրույցի ժամանակ: Այդ պահից սկսված է նրանց մոտ առաջանում  ներքին կոնֆլիկտը՝ մնա՞լ, թե՞ գնալ»:  

Newmag հրատարակչության գլխավոր  խմբագիր Գնել Նալբանդյանը համարում է, որ շատ է խոսվում սփյուռքի մասին, բայց առանձնապես պատկերացում չկա, թե ինչ է սփյուռքը, ինչ է հայրենադարձությունը.«Տերմինների ճշգրտման համար սա շատ կարևոր աշխատություն է: Հավանաբար, ոլորտի մասնագետները պետք է ֆիքսեն, որ 1915թ-ից հետո Ցեղասպանության հետևանքով առաջացած ինչ-որ մի շերտ մենք այսօր կարող ենք քաղաքական առումով կոչել Սփյուռք, բայց պետությունը, գիտնականները, սփյուռք ուսումնասիրողները որևէ ձևով սահմանեն, թե որ հատկանիշն է համապատասխանում սփյուռքին: Դա հեշտացնում է մեր հարաբերությունները, մեր պատկերացումները, և ստեղծում է ստերեոտիպեր՝ գիտական վերլուծության համար, դրա համար սա շատ կարևոր աշխատություն է»:  

 

Ըստ Newmag-ի գլխավոր  խմբագրի, գիրքը  գեղարվեստական գրականություն չէ, գիտահանրամատճելի աշխատություն է, որը արդիական ու հետաքրքիր է բոլորին. «Փորձել ենք այնպես անել, որ գիրքը չմնա զուտ գիտական շրջանակների համար, որ մարդիկ էլ վերցնեն, կարդան, և իրենց համար նույնպես հետաքրքիր լինի: Սա կարդալով, կգտնեն իրենց պես մարդկանց պատկերացումները, հատվածական մեջբերումները, սոցհարցումների պատասխանները, և կտեսնեն, թե իրենց պես մարդիկ ինչ են մտածում, ինչն են համարում պրոբլեմատիկ վերադարձի համար, որովհետև կարելի է ասել թող վերադառնան, բայց չէ՞ որ դրանք մարդկային ճակատագրեր են, վերադառնան ու իրենց գործը թողնել այնտե՞ղ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք պետք է կարողանանք ինքներս մեզ համար գտնել, մինչև մեկ ուրիշին որևէ մեղադրանք ներկայացնելը»:

Գիրքը տպագրության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը, հրատարակվել է Մինասյան մատենաշարով։

Կարդացեք նաև

Տարածել