Ինչպես «բռնել» հաքերներին. hին ու բարի հետապնդում թվային տեխնոլոգիաներով

May 16, 2017

«Այնպիսի կիբեր հանցագործությունը, ինչպես օրինակ առք ու վաճառքի ծրագրերի օգտագործմամբ միջազգային հարձակումն է, որը սկսվեց ուրբաթ օրը և շարքից հանեց հարյուր հազարավոր համակարգիչները ավելի քան 150 երկրներում , ինչ որ առումով հնագույն հանցագործությունների թարմացված տարբերակն են»,- The New York Times-ի հոդվածում հավատացնում են Քեթրին Բեննհոլդը և Մարկ Սկոտտը,- «Եվ ամբողջ աշխարհում հաքերներին փնտրելիս կիրառովում են այն հնագույն մեթոդները, որոնք օգտագործում էին դետեկտիվները ֆիզիկական որոնումների ժամանակ. արգելափակել հանցագործության վայրը, հավաքել փաստեր և դրանցով դուրս գալ հանցագործի հետքի վրա: Սակայն, ավանդական հանցագործության հետ բոլոր համընկնումներին զուգահեռ, կիբերհանցագործություններում կան շատ լուրջ թվային շրջադարձեր, որոնք բարդանցնում են որոնման գործընթացը և կարող են հանգեցնել պատճառած վնասի քանակի սրընթաց աճ»:
Վերջին հարձակման ժամանակ, Եվրոպոլի արդյունքներով, տուժեց մոտ 200 հազար համակարգիչ: Անվտանգության փորձագետները վստահեցնում են, որ դրանց թիվը կաճի, երբ մարդիկ վերադառնան աշխատանքի: Համաշխարհային մասշտաբի հանցագործության հանկարծակի  բռնկումն ամբողջ աշխարհում մի բան է նշանակում` որ աշխարհի բոլոր հատուկ ծառայությունները պետք է միավորեն ուժերը, քանի որ միայն թիմային աշխատանքի դեպքում հնարավոր կլինի կասեցնել վիրուսի տարածումը:
Միջազգային գործակցության միակ ինստիտուցիոնալ կառույցն այժմ Բուդապեշտյան կոնվենցիան է, որի տակ ստորագրել են եվրոպական դեմոկրատիային կողմնակից երկրները: Այն պետությունները, որոնք հրաժարվեցին ստորագրել, անվանվեցին ավտորիտար: Սակայն համաձայն այս կոնվենցիայի, պետությունների բազմաթիվ ուժային ու ինստիտուցիանլ կառույցների պրիվատության մասին, պարզապես կարելի է մոռանալ, քանի որ հնարավորություն է ընձեռնվում  թվային տեխնոլոգիաների միջոցով հետևել նրանց: Եթե կարող ես հետևել քո պետության ներսում, ապա ուրիշներն էլ հանգիստ կարող են հետևել քո պետության ներսում: Հիմա ցանկացած թիմային պայքար միջազգային կիբերհանցագործության դեմ հնարավոր է միայն «բարի կամքի դաշինքով»:  Այդպիսի կոլաիցիայի նախանշաններ կան, համենայն դեպս առանձին օջախներ նշմարվում են:
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին կիբեր գործակալ Ադամ Մեյլոնը մի առիթով ասել է. «Մենք հաճախ բռնում ենք վատ տղաներին միայն նրա համար, որ նրանք թուլանում են»: