Աշխարհի լուսանկարիչներն արձագանքում են սիրիացի 3-ամյա փոքրիկի մահվանը

September 5, 2015

3-ամյա սիրացի փոքրիկը` Այլան Քուրդը, 5-ամյա եղբոր և մոր հետ փորձել էր Սիրիայից նավով Միջերկրական ծովով հասնել հունական Կոս կղզի: Փոքրիկի հայրը զինվորական է, Կոբանի քրդական թաղամասից, իսկ ընտանիքից որոշ հարազատներ տարիներ առաջ գաղթել և բնակություն են հաստատել Կանադայում` Վանկուվերում: