Ո՞վ է «Անդրանիկի վերջին ձին» գրքի հեղինակը. 10-ը փաստ նրա մասին (տեսանյութ)
Newmag-ն ապրիլին ներկայացրեց Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպը։ Սա ժամանակակից հայ գրողի 11-րդ գիրքն է։ Իր առաջին պատմվածքը գրել է 10 տարեկանում, իսկ գեղարվեստական գրքեր գրել է 25 տարեկանից։ Սուսաննա Հարությունյանը ծնվել է Վարդենիսում, գ
1.Առաջին գրականգործը գրել է 10 տարեկանում: «Երբ ես հեքիաթ էի» պատմվածքը տպագրվել է «Պիոներ կանչ» մանկապատանեկան թերթում:
2. Նորից սկսել է գրել 25 տարեկանում: Գեղարվեստական գրքերից հետո եկավ վեպերի ու գիտահանրամատչելի աշխատանքների ժամանակը:
3. 2016-ին Սուսաննա Հարությունյանի ամենահայտնի վեպը՝ «Ագռավները Նոյից առաջ» արժանացել է նախագահի մրցանակի: Հեղինակն անդրադառնում է Ցեղասպանությունից փրկվածների հետագա ճակատագրին: Ինչպես են մարդիկ երկրորդ կյանք ստանում, բայց չեն ազատվում առաջին կյանքի սարսափներից:
4. Սուսաննա Հարությունյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, պարսկերեն, հունարեն, ռումիներեն, ադրբեջաներեն, գերմաներեն, ղազախերեն և այլլ եզուներով:
5. Հարությունյանի «Ներդաշնակությունը» պիեսը թարգմանվել է պարսկերեն, բեմադրվել Իրանի Իսլամական Հանրապետությունում:
6. Գրողն ասում է, որ իր վեպերի գլխավոր հերոսները հիմնականում գյուղի մարդիկ են: Սուսաննա Հարությունյանը ծնվել է Վարդենիսում, գյուղն ու գյուղի մարդիկ, գյուղական կյանքի դժվարություններն իր սիրելի թեմաներն են:
7. «Անդրանիկի վերջին ձին» գործի հեղինակն իրեն կոչում է իրատես: Գրում է այն ամենը, ինչը տեսնում է: Չի խտացնում գույները, չի չափազանցնում: Խոստովանում է, որ իր ստեղծագործություններում երեւակայական մասը բացակայում է:
8. Կյանքի ու գրականության արանքում կանգնած է հեղինակը: Գրողը կարծում է, որ կյանքն ու թեմաները չեն փոխվում, փոխվում են գրողներն ու նրանց տեսակետը:
9. Անկախության տարիները հայ գրողների համար Սուսաննա Հարությունյանը համարում է մեկուսացման տարիներ: Այսքան չեն վաստակում, որ ճամփորդեն, շփվեն մյուս երկրների հեղինակների հետ: Արդյունքում, առաջանում է ճեղք՝ աշխարհի ու գրողների միջև:
10. 2012 թ․ «Էդիտ Պրինտ» հրատարակչության հետ հիմնել է արձակագիրների «Կայարան» ակումբը և համանուն գրական հանդեսը, որի խմբագիրն է։ 2015 թ․ «Կայարան» գրական ակումբն անցկացրել է դպրոցականների «Հասկեր» գրական ստեղծագործությունների ամենամյա մրցույթը:
Կարդացեք նաև