BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ հայ ժամանակակից հայտնի գրող Սուսաննա

Տեղի ունեցավ հայ ժամանակակից հայտնի գրող Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկ վերջին ձին» վեպի շնորհանդեսը (լուսանկարներ)

newmag-y-n

«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպի շնորհանդեսը։ Գիրքը ներկայացրեց հեղինակը՝ Սուսաննա Հարությունյանը, խմբագիրը՝ Արմեն Ամիրխանյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, «Օպերացիա «Զոդ»» գրքի հա

Վարդենիսի հերոսական ինքնապաշտպանության և «Զոդ» օպերացիայի ռազմաքաղաքական ու պատմամշակութային նշանակությունը կարևորելով՝ գրողը գրի է առել «Անդրանիկի վերջին ձին» վեպը։ Գեղարվեստական գործի գլխավոր, բայց չերևացող հերոսն Անդրանիկ զորավարի վերջին նժույգն է, որ վեպում է, հերոսների հիշողության մեջ և ուղեկցում է նրանց պատմության ամբողջ ընթացքում:  

 

 

Հիմնական հերոսները, շուրջ կատարվող դեպքերը հորինված չեն՝ իրական են ու անմիջական կապ ունեն հենց գրողի հետ. «Այս շրջանին անդրադարձել եմ, քանի որ պատմական կարևորագույն փուլը կապված է նաև իմ իսկ գերդաստանի հետ։ Շատ հուշեր կան, որ գալիս են մանկությունից։ Նույնիսկ գործում ներառված հերոսներն իրական են, գլխավոր հերոսի՝ Աթանի անունը, անգամ չեմ փոխել։ Իմ ազգականն է։ Ու եթե «Ագռավներ Նոյից առաջ» գործում հայրական կողմիս պատմությունն է, ապա այս գործում մայրական գերդաստանին եմ անդրադարձել»։

  

Սուսաննա Հարությունյանը ծնվել է Վարդենիսում, գյուղն ու գյուղի մարդիկ,  գյուղական կյանքի դժվարություններն իր սիրելի թեմաներն են: Ըստ գրքի խմբագիր Արմեն Ամիրխանյանի, վեպն անպայման կգտնի իր ընթերցողին. «Լայն կտավի վեպ է։ Սուսաննա Հարությունյանի գործը հարուստ է բազմաթիվ հերոսներով, իրադարձությունները շատ խիտի են ու նկարագրությունները վառ են։ Վստահ եմ, որ կկարդան ու կհավանեն ընթերցողները, քանի որ որակյալ ստեղծագործություն է»։

   

Ըստ «Օպերացիա «Զոդ»» գրքի համահեղինակ  Արսեն Բոբոխյանի, մինչև վերջերս մեզանից շատերն անտեղյակ էին, որ մեկ դար առաջ Սևանի ավազանում տեղի է ունեցել նման դրամատիկ իրադարձություն. «Եթե մեր գրքում Սևանի ավանզանի շուրջ հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների պատմական նկարագրությունն էր, ապա «Անդրանիկի վերջին ձին» գեղարվեստական անդրադարձն է այդ ժամանակաշրջանին, մարդկանց ու հիշողություններին։ Շատ ուրախ եմ, որ նման գիրք կա, քանի որ ընթերցողն ավելի վառ կպատկերացնի հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերը, որոնք մեկ դար անցել էլ կրկնվում են նույն վայրում»։

 

  

«Օպերացիա «Զոդ»» գրքի հեղինակները հնագիտական պեղումներ էին իրականացրել Գեղարքունիքի մարզում, հավաքել ականատեսների ու նրանց ժառանգների վկայություններն ու այդ դեպքերին առնչվող ժողովրդական երգերը։ Ըստ Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանի, Սուսաննա Հարությունյանի գիրքը հրատարակչությունում արժանացել է դրական արձագանքի.  

 

«Հրատարակչության երկրորդ գիրքն է նույն դեպքերի մասին, ու եթե առաջինը բացահայտեց, որ Սիլիկյան եղբայրների սպանությունից հետո Սևանի ավազանը թուրքերից մաքրել է Դանիել Բեկ Փիրումյանը, ապա Սուսաննա Հարությունյանի վեպն էլ ցույց է տալիս այն, ինչն իրականում հիշում են մարդիկ, իսկ մարդիկ հիշում են միայն Անդրանիկին։ Այսինքն՝ կրկին Փիրումյանի մասին մոռացել են, նրա ներդրումն այս պատմական իրադարձությունում մեծ է ու անգնահատելի»։

 

 

 

20-րդ դարի ինքնապաշտպանության կարևոր դրվագներից մեկը գեղարվեստական լուծումներով ներկայացնում է Վարդենիսի ինքնապաշտպանությունը. իրադարձությունները մեկ դար անց էլ արդիական են՝ կրկին նույն թշնամու շնորհիվ։ Գիրքը կվաճառվի բոլոր գրախանութներում  և newmag.am օնլայն տիրույթում:

Կարդացեք նաև

 

Տարածել