Ավետիս Գրիգորյան

Արսեն Բոբոխյան

Օպերացիա «Զոդ»

5800 ֏

Նկարագրություն

Ադրբեջանը չի թաքցնում իր տարածքային հավակնությունները Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային շրջանների նկատմամբ։ Այս աշխատությունըցույց է տալիս, որ Բաքվի նկրտումները նոր չեն, առնվազն 100 տարվա պատմությունունեն։ 1919 թվականին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբում է Հայաստանի իշխանության դեմ եւ հայտարարում Ադրբեջանին միանալու մասին։ Եվ միայն «Զոդ» օպերացիայի շնորհիվ է այս կարեւորագույն շրջանը մնում Հայաստանի կազմում։

«Զոդ» օպերացիան գրեթե անհայտ է լայն հասարակությանը, մինչդեռ այն վերջին հարյուրամյակի մեր պատմության ամենափայլուն էջերից է: Գրքի հեղինակներն առաջին անգամ եւ նոր փաստական տվ յալների հիման վրա ներկայացնում են Սեւանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումներիպատճառները, ժամանակագրությունը, հետեւանքները։

Համակողմանիորեն քննարկելով Վարդենիսի հերոսական ինքնապաշտպանության եւ «Զոդ» օպերացիայի ռազմաքաղաքական ու պատմամշակութայիննշանակությունը՝ հեղինակներն իրականացրել են միջգիտակարգային հետազոտություն, օգտագործել ոչ միայն պատմական-արխիվային, այլեւհնագիտական ու բանագիտական տվյալներ։ Նրանք հատուկ այս գրքի համար հնագիտական պեղումներ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, հավաքելեն ականատեսների ու նրանց ժառանգների վկայությունները եւ այդ դեպքերին առնչվող ժողովրդական երգերը։ Գրքի հարցադրումները չափազանց արդիական են հենց այսօր։ Այդ պատճառով գիրքը նախատեսված է ոչ միայն նեղ մասնագիտական, այլեւ քաղաքականությամբ, պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվող ընթերցողների համար:

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը Օպերացիա «Զոդ»

Կատեգորիան Գիտահանրամատչելի

ISBN 978-9939-884-47-9

Հրատարակության տարին 2022

Էջերի քանակը 404

Չափսը 14.5x22.3, կոշտ կազմ

Հեղինակներ

Ավետիս Գրիգորյան

Ավետիս Գրիգորյանը (ծնվ.1989) ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող է։ Զբաղվում է միջնադարյան և նոր շրջանի Հայաստանի հնագիտության և պատմության խնդիրներով։ Երկու տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է։

Արսեն Բոբոխյան

Արսեն Բոբոխյան (ծնվ. 1975) ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, կրթությունը շարունակել է Մյունխենի և Թյուբինգենի համալսարաններում։ Թյուբինգենում պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի գիտական կոչում։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող է։

Գրքի թրեյլեր

Տես նաև