BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է Սուսաննա Հարությունյանի նո

Newmag-ը ներկայացնում է Սուսաննա Հարությունյանի նոր՝ «Անդրանիկի վերջին ձին» վեպը (թրեյլեր)

newmag-y-n

5 տարվա դադարից հետո Սուսաննա Հարությունյանը ներկայացնում է գեղարվեստական նոր գործ: «Անդրանիկի վերջին ձին» վեպը «Զոդ» օպերացիայի մասնակիցների ու նրանց թոռների ճակատագրերի մասին է՝ դրամատիկ զարգացումներով և գրական թարմ լուծումներով։ 1919 թվականին Սոթքի շրջ

Գիրքը սկսվում է Առաջին հանրապետության խորապես դրամատիկ, բայց քիչ ուսումնասիրված շրջանով՝ Զոդ օպերացիայով: Ադրբեջանի տարածքային հավակնությունները Գեղարքունիքի սահմանային շրջանների նկատմամբ գաղտնիք չեն ու ունեն առնվազն 100 տարվա պատմություն: 1919-ին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբել է Հայաստանի իշխանության դեմ։ Հայերի իրականացրած «Զոդ» օպերացիայի շնորհիվ է հաջողվել պահել այս կարևորագույն շրջանը Հայաստանի կազմում։ Այս պատմական կարևորագույն թեմային արդեն հրատարակչությունն անդրադարձել ՝ հրատարակելով Ավետիս Գրիգորյանի և Արսեն Բոբոխյանի «Օպերացիա «Զոդ»» գիտահանրամատչելի գիրքը։ Սուսաննա Հարությունյանի գործը գեղարվեստական է։  

Վարդենիսի հերոսական ինքնապաշտպանության և «Զոդ» օպերացիայի ռազմաքաղաքական ու պատմամշակութային նշանակությունը կարևորելով՝ գրողը գրի է առել այս վեպը։ Վեպի գլխավոր, բայց չերևացող հերոսն Անդրանիկ զորավարի վերջին նժույգն է, որ վեպում է ու հերոսների հիշողության մեջ և ուղեկցում է նրանց պատմության ամբողջ ընթացքում:  Գործողությունները ձգվում են ավելի քան մեկ դար՝ 1918-2020 թթ.։ Առաջին մասի դեպքերը տեղի են ունենում Սևանի ավազանում։ Ներկայացվում է հայոց պատմության 20-րդ դարի ամենադրամատիկ էջերից մեկը՝ Զոդում Սիլիկյան եղբայրների սպանությունն ու, որպես վրեժ, Զոդ օպերացիան: Երկրորդ մասում վեպի վերջին հերոսի՝ Մովսեսի հուշերն են: Էպոպեա, որի առանցքում պապերից որդիներին ու թոռներին անցած արժեքներն ու խնդիրներն են:  

«Անդրանիկի վերջին ձին» գրքում հերոս է մի ամբողջ գյուղ: Հեղինակը զրուցել է նաև ականատեսների ու ժառանգների հետ, հաշվի առել նրանց վկայությունները։ Բայց իրադարձությունները ներակայացնելիս, օգտագործել է հիպերռեալիստական մոտեցում. ամեն մի կերպար նկարագրված է մանրամասն ու  իր բոլոր թերություններով, նրանք ծեծում են իրենց կանանց, դավաճանում, սպանում դեռ չծնված ու հիվանդ երեխաներին: Չեն ներում միայն զորավարին հանդեպ անհարգալից վերաբերմունքը: Գլխավոր հերոսը պատրաստ է ներել իրեն, իր հորը ու նույնիսկ մորը հայհոյողին, բայց Անդրանիկին հայհոյած թուրքին չի ներում ու ադրբեջանցի բոլոր գյուղացիներին ստիպում է ազատել հայկական հողերը:  

Այս վեպը ժամանակակից հայ գրող Սուսաննա Հարությունյանի 11-րդ գիրքն է։ Իր առաջին պատմվածքը գրել է 10 տարեկանում, իսկ գեղարվեստական գրքեր գրել է 25 տարեկանից, հետո եկավ վեպերի ու գիտահանրամատչելի աշխատանքների ժամանակը: Իր վեպերի գլխավոր հերոսները հիմնականում գյուղի մարդիկ են: Սուսաննա Հարությունյանը ծնվել է Վարդենիսում, գյուղն ու գյուղի մարդիկ,  գյուղական կյանքի դժվարություններն իր սիրելի թեմաներն են: Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» վեպն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի ու թարգմանվել է մոտ մեկ տասնյակ լեզուներով:  

Շնորհանդեսին գիրքը կներկայացնի Սուսաննա Հարությունյանը, խմբագիրը՝ Արմեն Ամիրխանյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, «Օպերացիա «Զոդ»» գրքի համահեղինակ Արսեն Բոբոխյանը։ Շնորհանդեսն ապրիլի 20-ին է, 19։00, «Զանգակ» գրատանը։ Մուտքն ազատ է, գիրքն էլ զեղչով։

Տարածել