













Նկարագրություն
Վեպի գլխավոր, բայց չերևացող հերոսն Անդրանիկ զորավարի վերջին նժույգն է, որ վեպում է ու հերոսների հիշողության մեջ և ուղեկցում է նրանց պատմության ամբողջ ընթացքում: Վեպի գործողությունները ձգվում են գրեթե մեկ դար՝ 1918-ից մինչև 2020 թվական։ Առաջին մասի դեպքերը տեղի են ունենում Սևանի ավազանում։ Ներկայացվում է հայոց պատմության ամենադրամատիկ էջերից մեկը՝ Զոդում Սիլիկյան եղբայրների սպանությունն ու, որպես վրեժ, Զոդ օպերացիան: Երկրորդ մասում վեպի վերջին հերոսի՝ Մովսեսի հուշերն են: Էպոպեա, որի առանցքում պապերից որդիներին ու թոռներին անցած արժեքներն ու խնդիրներն են:
Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անունը Անդրանիկի վերջին ձին
Կատեգորիան Գեղարվեստական
ISBN 978-9939-884-89-9
Հրատարակության տարին 2023
Էջերի քանակը 292
Չափսը 14.5x22.3, կոշտ կազմ
Հեղինակներ

Սուսաննա Հարությունյան
Սուսաննա Հարությունյանը (ծնվ. 1963 թ.) ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը։ Հեղինակել է տասնյակ ժողովածուներ՝ պատմվածքներ, վեպեր, վիպակներ, դրամաներ։ 2014-ին պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: Նրա «Ագռավները Նոյից առաջ» ժողովածուն 2016-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին։ Սուսաննա Հարությունյանի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով:
Թողնել կարծիք