Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան. Հայոց Ֆրիդա Կալոն

January 14, 2017

Հայ գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք իրենց ստեղծագործական կյանքի ընթացքում կատարում են բազում ինքնանկարներ: Ինքնադիմանկարներում նա իրեն ներկայացրել է տարբեր իրավիճակներում:
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը ինքնադիմանկարներ է կատարել երիտասարդ հասակից սկսած մինչ խոր ծերություն: Այս առումով  նրան  կարելի է համեմատել Ռեմբրանդտի կամ Մարտիրոս Սարյանի հետ: Նրանց նման Լավինիան էլ է պարբերաբար զննել, ուսումնասիրել, խստապահանջորեն գնահատել իրեն: Առաջին ինքնանկարը ստեղծել է 1943-ին՝ 21 տարեկանում: Տարբեր տարիներին կատարած ինքնանկարներում նկարչուհին վերարտադրել է իր տրամադրությունները, արտահայտել իր զգացմունքները, իմաստավորել իր անհատական և անկրկնելի «ես»-ը: Գրեթե բոլոր ինքնանկարներում նկարչուհին իրեն կերպարանավորում է նույն՝ խստադեմ  հայացքով:
Հեղ.`


___________
Գրականություն

Երզնկյան Մ., Գույների և վրձնի մտերմությամբ – <<Հայաստանի աշխատավորուհի>>, Եր., 1972, № 7, էջ 29:

Սիլվիա Մանուչարյան, Դիպլոմային աշխատանք, Երևան, 2012: